Հայաստանի հավաքականի եւ «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը մինչեւ մայիս վարձավճարով հանդես կգա Իրանի 3-րդ քաղաքը ներկայացնող Սպահանի «Զոբ Ահանում»: Նա վերջերս մեկնել էր Իրանՙ բանակցությունների: Կասպարովը մինչեւ 2013-ի օգոստոսը գործող պայմանագիր ունի «Միկայի» հետ, որը երկարաձգել էր այս տարվա դեկտեմբերի 1-ին:
Ինչպես հայտնի է, Հայաստանի 2012-ի առաջնությունն ավարտվելու է մայիսին, իսկ աշուն-գարուն մրցակարգով անցկացվելիք հաջորդՙ 2013/14-ի առաջնությունը մեկնարկելու է 2013-ի օգոստոսի 1-ին: Այնպես որ 32-ամյա Կասպարովը չի մասնակցի 2012-ի առաջնության վերջին 10 հանդիպումներին, իսկ Իրանից վերադառնալուց հետո եթե չերկարաձգի պայմանագիրը «Միկայի» հետ, հնարավոր է, որ նորից մեկնի արտերկիր:
Կասպարովն Իրանում խաղալու զգալի փորձ ունի: Նա ժամանակին հանդես է եկել «Պասում», «Ռահ Ահանում», «Սանաթ Նավթում» ու «Տրակտորում»: