Ինչպես տեղեկացանք Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամից, այդ երկում ստեղծվել է Ուրուգվայ-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատ: Պալատի բացմանը մասնակցել են Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Խորխե Օրիգոն եւ այդ երկում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը:
Իր ելույթում Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Խորխե Օրիգոն կարեւորել է առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծումը եւ երկու երկրների համագործակցությունը տնտեսության, ինչպես նաեւ մշակութային ոլորտներում:
Դեսպան Վահագն Մելիքյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ուրուգվայը, լինելով փոքր երկրներ եւ աշխարհաքաղաքական առումով զբաղեցնելով կարեւոր դիրք, կարող են տնտեսական համագործակցության լայն դաշտ առաջարկել:
Ուրուգվահայ գործարարների կողմից պալատի ստեղծումը ողջունել է Արմեն Զեյթունցյանը :
Ա. Մ.