Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Նարիմանյանը դեկտեմբերի 17-ին ընտրվել է Երեւանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում: «Արմենպրեսի» փոխանցմամբ` Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պաշտոնական հայտ էր ներկայացրել միայն մի թեկնածու` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, որը նոյեմբերի 5-ից բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Ի. Պ.