«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրության համաձայն, Քեմբրիջի (ԱՄՆ) Սուրբ երրորդություն հայկական եկեղեցու դահլիճում դեկտեմբերի 9-ին կայացել է Ծննդյան տոների հատուկ միջոցառում «Երեւան երգչախմբային ընկերության» եւ Մեծ Բոստոնի տարածքի նվագախմբի մասնակցությամբ եւ դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ:

Ի պատիվ համերգին ներկա ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի, կատարվել է Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» երգը Մետրոպոլիտեն օպերայի երգիչ Եղիշե Մանուչարյանի կողմիցՙ նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին: Իսկ Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ երգչախումբը կատարել է Արմեն Մանդակունյանի «Ղարաբաղ» երգը: Ելույթ է ունեցել նաեւ մեցոսոպրանո Վիկտորիա Ավետիսյանը:

Բացառիկ հաջողություն արձանագրած երեկոյի ընթացքում հնչել են նաեւ Ալեքսանդր Հարությունյանի «Գթա տեր» ռեքվիեմը ի հիշատակ վերջերս վախճանված Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանի, եւ հայկական դասական եւ ծննդյան տոներին հատուկ արեւմտյան ծանոթ երգեր Վիկտորիա Ավետիսյանի, Եղիշե Մանուչարյանի եւ Նունե Կարապետյանի կատարմամբ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4