Ինչպես տեղեկացրել ենք, «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը մինչեւ 2013-ի մայիս վարձավճարով հանդես է գալու Իրանի առաջնության մասնակից Սպահանի «Զոբ Ահանում»: Նրան է միացել նաեւ «Շիրակի» ռմբարկու Ֆոֆանա Բեկոն, որն առաջնությունում 14 գոլ է խփել: Նա եւս հանդես կգա վարձավճարով: Այսպիսով, ՀՀ չեմպիոնի տիտղոսի համար պայքարող «Շիրակն» ու «Միկան» լուրջ կորուստներ ունեցանՙ զրկվելով իրենց առանցքային ֆուտբոլիստներից: