Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 19-20-ին հանրապետության շրջանների զգալի մասում, ամսի 21-ին հանրապետության ողջ տարածքում, իսկ ամսի 22-23-ին արեւմտյան շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային շրջաններում ու լեռնանցքներում կլինի բուք, իսկ առանձին հատվածներում` մառախուղ: Դեկտեմբերի 19-21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6, իսկ արեւելյան շրջաններում` 6-8 աստիճանով:
Իսկ Երեւանում դեկտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ անձրեւի ու թաց ձյան տեսքով: Ամսի 22-23-ին տեղումների հավանականությունը թեեւ կփոքրանա, սակայն կդիտվի ամպամածություն, քամու ուժգնացում 13-18 մվրկ, իսկ գիշերվա ժամերին եւ առավոտյան հնարավոր է, որ լինի մառախուղ:
Ի. Պ.