Չարաբաստիկ «Կոլցո» օպերացիան 180 աստիճանով փոխեց նրանց կյանքը. կարելի է ասել`շրջեց գլխիվայր եւ տարավ դեպի անհայտություն: Անհայտություն, որովհետեւ այնտեղից վերադարձ չկար: Նրանք վեցն էին. մահվան դատապարտված բերդաձորցի հայտնի պատանդները, ում կտտանքները սկսվեցին Շուշիի, հետո շարունակվեցին Բաքվի Բաիլովյան, ապա Շուվելյան բանտերում: Այնտեղից վերադարձ չկար, բայց այնուամենայնիվ նրանցից չորսը վերադարձան: (Ալյոշա Ավանեսյան, Գառնիկ Առուստամյանը (Արջ Գագո), Գագիկ Հարությունյան, Էդուարդ Սաֆարյանը):
Ֆրանսիացի մի լրագրող նրանց մասին լուրը վերնագրել էր շատ դիպուկ` «Դժոխքից վտարվածները»:
Այսօր ժամը 18:00-ին արձակագիր, հրապարակախոս Վանուշ Շերմազանյանը եւ ընկերները սիրով հրավիրում են Ձեզ «Մոսկվա» կինոթատրոն` Վրեժ Պետրոսյանի «Ապրելու առաքելությունը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը: