«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2012-12-19 | #228, 2012-12-20 | #229, 2012-12-21


ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ՈՒ ՕԶԲԻԼԻՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ ԵՆ

«Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ու «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ընդգրկվել են Կրասնոդարի երկրամասի լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Հարցմանը մասնակցել են 52 լրագրողներ:

ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 127 միավորով գրավել է 2-րդ տեղը, իսկ Օզբիլիսը եզրափակել է լավագույն եռյակը: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Կուբանի» դարպասապահ Ալեքսանդր Բելենովը, որի օգտին 220 միավոր է գրանցվել: Ընդհանուր առմամբ հարցաթերթիկում նշվել է 18 ֆուտբոլիստի ազգանուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4