«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2012-12-21 | #230, 2012-12-22 | #231, 2012-12-25


ԱՓՍՈՍԱՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ «Ա1 պլյուս»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջեւ օրերս տեղի ունեցած միջադեպից հետո երեկ հայտարարություն է տարածել Մ. Սեդրակյանը.

«Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ եւ «Ա1 պլյուս» հեռուստաընկերության լրագրողի միջեւ տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելովՙ աղավաղել իրողությունը: Բայց դա երեւի այլեւս կարեւոր էլ չէ:

Սա թերեւս հենց այն դեպքն է, երբ ե՛ւ լրագրողը, ե՛ւ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկըՙ լրագրողական էթիկան խախտելու, մյուսըՙ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4