«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2012-12-21 | #230, 2012-12-22 | #231, 2012-12-25


ՍԵՎՅԱՆՆ ՈՒ ԽԱՉԻՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

ԱՄՆ-ում բնակվող հայ շախմատիստներ Սամուել Սեւյանն ու Մելիքսեթ Խաչիյանը շարունակում են հաջող ելույթները «23-րդ Մետրոպոլիտեն» մրցաշարումՙ 4,5-ական միավորով գլխավորելով աղյուսակը: 12-ամյա Սեւյանը 4-րդ տուրում հաղթեց ռուսաստանցի Ռոման Յանկովսկուն, ապա հաշտություն կնքեց Արթուր Չիբուխչյանի, Ալեխանդրո Ռամիրեսի եւ Մելիքսեթ Խաչիյանի հետ: Վերջինս ոչ-ոքի խաղաց նաեւ Ջանիբեկ Ամանովի ու Վիկտոր Շենի հետ, հաղթեց Կեատոն Կիեւրային:

Արթուր Չիբուխչյանը Ալեխանդրո Ռամիրեսի հետ 4-ական միավորով հետապնդում է առաջատարներին: Նա հաշտություն կնքեց Վիկտոր Շենի ու Անդրանիկ Մատիկոզյանի հետ, հաղթեց Դարվին Յանգին: Անդրանիկ Մատիկոզյանն ունի 3 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4