Գրոսմայստեր Զավեն Անդրեասյանն ու միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը հաջող են մեկնարկել Գրոնինգենում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում: Նրանք 3 հնարավորից վաստակել են 2,5-ական միավոր: Հայ շախմատիստներն ընդամենը կես միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող Պետեր Միխալիկից, Թվան Բուրգից եւ Դանիել Գորմալիից:
Զավեն Անդրեասյանը մրցաշարը սկսեց բելգիացի Ստեֆան Բոյկեմայի եւ հոլանդացի Միխել դե Յոնգի նկատմամբ տոնած հաղթանակներով, ապա հաշտություն կնքեց ԱՄՆ-ը ներկայացնող Դանիել Նարոդիցկու հետ:
Մհեր Հովհաննիսյանը եւս 2 անընդմեջ հաղթանակով մեկնարկեցՙ պարտության մատնելով սինգապուրցի Էդվարդ Լի Կային ու հոլանդացի Ջուլիան վան Օվերդամին: 3-րդ տուրում Մհերը հաշտություն կնքեց ուկրաինացի Ալեքսանդր Կովչանի հետ: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը պարտության մատնելով գերմանացի Մարկուս Դենին ու հոլանդացի Գիյս Իժզերմանսին, 3-րդ տուրում պարտվեց հնդիկ Դիբիենդու Բարուային:
Հայաստանի 4-րդ ներկայացուցիչըՙ Մարկ Բասենչյանը վաստակել է 1 միավոր: Նա հաղթել է իսպանացի Մոնիկա Ռուիզին, պարտվել է Աննա Մատնաձեին ու Յոհանան Աֆեկին: