«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2012-12-22 | #231, 2012-12-25 | #232, 2012-12-26


ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչներինՙ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:

ՌԱԿ ատենապետը ԱԺ նախագահին ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը Հայաստանում եւ Սփյուռքում: Պարոն Ավետիքյանը նշեց, որ ՌԱԿ Հանրապետական վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու եւ ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ թեկնածուին պաշտպանելու համար: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբՙ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է երկրի կայուն եւ աստիճանական զարգացմանը եւ հասարակության մեծամասնությունը ավելի ու ավելի լավ է հասկանում դա: ԱԺ նախագահի համոզմամբՙ հասարակական այդ ընկալման լավագույն արտահայտությունն են լինելու առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները: Երկուստեք կարեւորվեց արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքաղաքական, ՌԱԿ-ԱԺ համագործակցությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԱԺ մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4