Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ս.թ. դեկտեմբերի 26-28-ը Երեւանում կգտնվի Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության եւ անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանում Ալժիրի արտակարգ եւ լիազոր դեսպան Սմայիլ Շերգին (նստավայրը` Մոսկվա):
Այցի ընթացքում նախատեսվում են ալժիրյան պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԱԽ քարտուղարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ոստիկանապետի հետ:
Արթուր Բաղդասարյանի եւ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: