Լոս Անջելեսում ավարտված շախմատի «23-րդ Մետրոպոլիտեն» մրցաշարում մեծ հաջողության հասան 12-ամյա Սամուել Սեւյանը եւ նրա ավելի փորձառու հայրենակից Մելիքսեթ Խաչիյանը, որոնք 9 հնարավորից վաստակած 6 միավորով բաժանեցին 1-2-րդ տեղերը: Ընդ որում Սեւյանը 1,5 միավորով գերազանցեց միջազգային վարպետի նորման, որը լրացրեց 3-րդ անգամ: Նրան ընդամենը կես միավոր չբավականացրեց գրոսմայստերի նորման լրացնելու համար:
Ավարտական 2 տուրերում Սեւյանը 1,5 միավոր վաստակեց Ջանիբեկ Ամանովի եւ Վիկտոր Շենի հետ մրցախաղերում: Խաչիյանի մրցակիցներն էին Անդրանիկ Մատիկոզյանն ու Դարվին Յանգը: