«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2012-12-22 | #231, 2012-12-25 | #232, 2012-12-26


ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Գրոնինգենի շախմատի մրցաշարի 4-րդ տուրը հաջող էր Զավեն Անդրեասյանի համար: Հաղթելով Դանիել Գորմալիին, Զավենը վաստակեց 3,5 միավոր ու հոլանդացի Ռոբին վան Կամպենի եւ հնդիկ Սապտարշի Ռոուի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: 4 միավորով աղյուսակը գլխավորում է Սլովակիայի ներկայացուցիչ Պետեր Միչալիկը, որը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Թվան Բուրգի նկատմամբ: 3 միավոր ունի միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը, որը ոչ-ոքի խաղաց մակեդոնացի Ֆիլիպ Պանչեւսկու հետ: Հաշտություն կնքեց նաեւ Վահե Բաղդասարյանը, որի մրցակիցը բելգիացի Ստեֆան Բուկեման էր: Վահեն ունի 2,5 միավոր: Մարկ Բասենչյանը հաղթելով Ռոբի Կեւլիշվիլուն, վաստակեց 2 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4