«Եղեռնի տրամաբանությունը» վերնագրյալ հոդվածով գերմանական «Դեր թագեսշպիգել» թերթն իրազեկում է, թե 2005-ին Ֆրանսիայում հրատարակված Ժակ Սեմելինի (Jacques Semelin) «Մաքրազտում եւ ոչնչացում» եղեռնի ու ցեղասպանության քաղաքական չափորոշում» գիրքը համբուրգյան հրատարակության շնորհիվ արդեն հասու է գերմանալեզու ընթերցողներին: Պատմաբան, քաղաքագետ, հոգեբան Սեմելինը զբաղվում է ցեղասպանությունների համեմատական հետազոտմամբ: Նրա գրքում, ուր անշուշտ խոսք կա Հայոց եղեռնի մասին, ոչ սովորական դասակարգմամբ են ներկայացվում պատմական օրինակները:
Գերմանական լրատուն բարձր գնահատականի է արժանացնում թարգմանաբար 470 էջ կազմող ցեղասպանություն, զանգվածային սպանություն բառեզրերը գիտական խոր վերլուծության ենթարկող հատորը:
ԱՆ. Հ., Գերմանիա