Մարտյան իրադարձությունները հայ ժողովրդի համար մեծ փորձություն էին, որ պետք է հաղթահարենք զսպվածության, սթափ դատողության ու իմաստության շնորհիվ: Նոր կյանքի նշանաբանը պետք է լինի խաղաղությունն ու հասարակական համերաշխությունը: Երեկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները «Խաղաղ Հայաստան» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էին խաղաղության եւ համերաշխության ակցիա: Ուսանողները կոչ էին անում ապրել խաղաղ ու երջանիկՙ փոքրիկ բացիկներ ու մեկական մեխակ նվիրելով անցորդներին: Այսօրինակ ակցիաներ կատարվել են քաղաքի տարբեր վայրերում:
Հ. Հ.