Վերջին ամիսներին Հայաստանում եւ արտասահմանում լույս են տեսել բազմահարյուր գրքեր եւ այլ հրատարակություններ: Դրանցից մի քանիսին «Ազգն» ու հայաստանյան ուրիշ լրատվամիջոցներ անդրադարձել են: Այդուհանդերձ, հարմար գտանք հայ գրականությանը, հայոց պատմությանը, հայ արվեստի եւ մշակույթի եւ հայկական հասարակական-քաղաքական մտքի համար ուշագրավ այդ հրատարակություններից ստորեւ ներկայացնել ընդամենը մի փնջի համառոտ մատենագիտությունն ու նկարագրությունը: Տեղեկությունների մի մասը քաղել ենք լիբանանահայ մամուլից, ուր հաճախ պակասում են հրատարակչական որոշ տվյալներ: Պահպանել ենք բնագրի ուղղագրությունը եւ լեզվական առանձնահատկությունները:
Գ. Յ.
Երեւան
- Աշոտ Մելքոնյան, «Արարատ. հայոց անմահության խորհուրդը» , խմբագիր` Հրանտ Քոչարյան, «Տիգրան Մեծ», 2008, 96 էջ (Ա-5) + 114 սեւ-սպիտակ ու գունավոր լուսանկարներ (Մասիսների պատմությունը եւ հեղինակի` մի խումբ ուխտավորների հետ Մասիսի գագաթը 2007թ. օգոստոսի 10-ին հասնելու նկարագրությունը): Տպագրվել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ:
- Վահրամ Ղարախանյան, «Գալուստ Կյուլպենկյան Հիմնարկության հայանպաստ գործունեությունը» , խմբագիր` Զավեն Եկավյան (Լիսաբոն), ԵՊՀ հրատարակչություն, 2008, 271 էջ + 4 էջ ներդիր (Ա-5) (Գ. Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական բաժանմունքի պատմությունը եւ իրականացրած անհամար ծրագրերը Հայրենիքում եւ սփյուռքահայ գաղթօջախներում): Հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» Հայկական մատենաշարի ծիրին մեջ:
- Ասատուր Փաշայան, «Կարոտի գույնը» , «ՎՄՎ-Պրինտ», 112 էջ (Ա-5) (հեղինակի հոր` դամասկահայ, ապա հայրենադարձ բանասեր եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Փաշայանի կյանքի ուղին): Լույս է տեսել Արարատ եւ կրտսեր Ալեքսանդր Փաշայանների մեկենասությամբ:
- «Ասք Զորավար Անդրանիկի մասին» , բանահավաք եւ մշակող` Սուրեն Սահակյան , խմբագիր եւ հրատարակության պատրաստող Լուսինե Սահակյան, «Լուսակն» հրատարակչություն եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, 2008, 144 էջ (Ա-4):
Հրատարակվել է Զորավարի կոչով Հայրենիքին կամավորագրված Ռուբեն Վարդանյանցի թոռների հովանավորությամբ եւ նվիրվել Հայաստանի ազատագրության մարտերում զոհված քաջորդիներին:
- Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու տասնչորս հատորով, հատոր չորրորդ, «Պոեմներ» , կազմողներ` Ավիկ Իսահակյան եւ Էմմա Հովսեփյան, հրատարակության պատրաստող, վերջաբանի ու ծանոթագրությունների հեղինակ եւ հատորի խմբագիր` Ավիկ Իսահակյան, «Գիտություն» եւ ԵՊՀ հրատարակչություններ, 2008, 731 էջ (Ա-5): Հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» Հայկական մատենաշարի ծիրին մեջ:
- «Արամ Հայկազ. նամակներ» , կազմող եւ ծանոթագրությունների հեղինակ` Մարգարիտ Խաչատրյան, «Տիգրան Մեծ», 2009, 320 էջ (Ա-5):
- Արմէն Սիւնի, «Հայկական Զօրամասը Պալքան-Թուրք Պատերազմին Մէջ» , խմբագիր` Ավագ Հարությունյան, հրատարակիչ` «Հայրենիք» ակումբ, 2009, 71 էջ (Ա-5) (Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ բուլղարական բանակում գործած Հայկական կամավորական վաշտի հերոսական պայքարի մասին): Տպագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցությամբ:
- Բախտիար Հովակիմյան, ««Պեպոյի» ժամանակագրությունը» , «Լիմուշ», 2008, 186 էջ (Ա-5) (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգության առնչված նյութերի հանրագիտարան): Հրատարակվել է Հալեպի ՀԲԸՄ ՀԵԸ «Պետրոս Ադամյան» թատերախմբի հիմնադիրներից, հայրենաբնակ Վահե Սամուելյանի մեկենասությամբ:
- Գառնիկ Ստեփանյան, «Ամերիկահայ թատրոնի պատմություն» , խմբագիր` Արմեն Տեր-Ստեփանյան, ԵՊՀ հրատարակչություն, 2008, 571 էջ (Ա-5) (հեղինակի «Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության» շարքի երկրորդ գիրքն է եւ ընդգրկում է ամերիկահայ թատրոնի պատմության վաղ ժամանակաշրջանը): Հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» Հայկական մատենաշարի ծիրին մեջ:
- Էմմա Կոստանդյան, «Գարեգին Սրվանձտյանց (Կյանքը եւ գործունեությունը)» , պատասխանատու խմբագիրներ` Ռ. Փ. Հովհաննիսյան եւ Դ. Ս. Վարդումյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրատարակչություն, 2008, 201 էջ (Ա-5) (1979 թվականին առաջին անգամ լույս տեսած գրքի լրամշակված տարբերակը` նվիրված արժանահիշատակ բանահավաք եկեղեցական գործչին): Լույս է տեսել որպես «Մեսրոպ արք. Աշճեան» մատենաշարի 36-րդ հրատարակություն` Լոս Անջելեսից տեր եւ տիկին Վարդգես եւ Արմենուհի Թովմասյանների հովանավորությամբ:
- Կարո Փոլատյան, «Զրույցներ» , կազմող, խմբագիր եւ հրատարակության պատրաստող` Արթուր Անդրանիկյան, «Հայաստան», 2009, 200 էջ (Ա-5) (ֆրանսահայ գրող եւ մշակութային գործիչ Կարո Փոլատյանի (1914-1986) «Զրոյց» ընդհանուր խորագրով լույս տեսած հինգ հատորներից ընտրված զրույցներ հայ եւ համաշխարհային գրականության, մշակույթի, կրոնական եւ քաղաքական մեծանուն դեմքերի հետ): Հրատարակվել է պետական պատվերով:
- Հասմիկ Գուլակյան, «Ազգայնականություն. ինչո՞ւ է այն անհրաժեշտ» , խմբագիր` Գեւորգ Յազըճյան, «Էդիթ Պրինտ», 2008, 170 էջ (Ա-5) (ազգայնականությանը, մասնավորաբար հայկական ազգայնականությանն առնչված հասկացությունների ու երեւույթների մասին հրապարակումներ եւ հարցազրույցներ):
- Հասմիկ Հմայակյան, «Զրույցներ հայ մշակույթի մասին» , պատասխանատու խմբագիր` Հարություն Մարության, հրատարակիչ` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, 2008, 138 էջ (Ա-5) (հարցազրույցներ հայկական արվեստի եւ մշակույթի տարբեր բնագավառների մասին):
- Հրաչիկ Սիմոնյան, «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» , ԵՊՀ հրատարակչություն, 2009, 436 էջ + 96 էջ ներդիր (Ա-5): Հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» Հայկական մատենաշարի ծիրին մեջ:
- «Մեր հաղթանակները» հատոր Ա, հեղինակային խումբ` Սուրեն Մարտիկյան եւ Արտակ Մովսիսյան, գիտական խմբագիր` Էդուարդ Լ. Դանիելյան, հրատարակիչ` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, 2008, 260 էջ (17 x 24 սմ) (քառահատոր մատենաշարի առաջին հատորն ընդգրկում է հայոց հաղթանակների պատմությունը հնագույն շրջանից մինչեւ մեր թվարկության երրորդ դարի վերջը):
- Ջիվան Արիստակեսյան, «Այրվող հորիզոններով քայլողը. եւ այդ դժոխքում էլ տեղ չկար» , գրական խմբագիր` Գեւորգ Գիլանց, «Տիգրան Մեծ», 2008, 240 էջ (Ա- 5) (Ջիվան Արիստակեսյանը (1906-1996) պատմում է Մեծ եղեռնի տարիների, քրդերի մոտ ստրկության, ամերիկյան որբանոցում եւ սփյուռքում անցկացրած տարիների, հայրենադարձության, 1930-ականների բռնաճնշումների, Երկրորդ աշխարհամարտում գերության, հետպատերազմյան ստալինյան բռնությունների եւ մինչեւ Հայաստանի Երրորդ հանրապետության ծնունդն ընկած ժամանակահատվածի մասին):
- Սերգեյ Վարդանյան, «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը եւ երգարվեստը (նյութեր եւ ուսումնասիրություններ)» , ԵՊՀ հրատարակչություն, 2009, 428 էջ + 8 էջ ներդիր լուսանկարներ (Ա-5): Գրքի հրատարակությանն աջակցել են ԵՊՀ ղեկավարությունը եւ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը:
- Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան» , գրաբարից արդի հայերէնի վերածեց` Աշոտ Պետրոսեան, խմբագիր` Գէորգ Եազըճեան, «Լեգալ Պլիւս», 2008, 484 էջ (Ա-5) (մատեանի աշխարհաբար շարադրանքը, գրացանկ, համառօտ բառարան, ծանօթագրութիւններ եւ այլն): Հրատարակուել է Մկրտիչ Մկրտչեանի եւ Արսէն Վարդանեանի հովանաւորութեամբ` ի յիշատակ Արցախեան ազատամարտում նահատակուած ուսուցչուհի Ալվարդ Լեւոնի Վարդանեանի:
- Վարդան Լալայան, «Հայոց այբուբենի խորհրդավորությունը» , խմբագիր` Ավագ Հարությունյան, հրատարակիչ` «Հայրենիք» ակումբ, 2008, 76 էջ (Ա-5) (խորհրդածություններ եւ վերլուծումներ հայոց այբուբենի հնչյունային համակարգի, թվային նշանակության, խորհուրդների եւ հարակից հարցերի մասին):
- Վլադիմիր Հարությունյան, «Մեկ այլ Ղարաբաղ...» , «Անտարես», 2009, 88 էջ (Ա-5) (Արցախյան ազատամարտի մասնակցի հուշեր եւ մտորումներ): Գրքույկը նվիրված է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 50-ամյակին:
- «Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի» , կազմեց` Յասմիկ Ստեփանեան, խմբագիր մատենագէտներ` Գէորգ Տէր-Վարդանեան եւ Արմէն Տէր-Ստեփանեան, հեղինակային հրատարակութիւն, 2008, 300 էջ (Ա-4): Հրատարակուել է հովանաւորի միջոցներով, որը համեստօրէն չի ցանկացել հրապարակել իր անունը:
- «Աշխարհի հետ մեր ինքնությամբ. համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողով. 17-22 սեպտեմբեր, 2008 թ. Հայաստան» , խմբագիր` Գրիգոր Ջանիկյան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009, 172 էջ (Ա-5) (համաժողովի զեկուցումների եւ ելույթների ժողովածուն):
Երեւան-Ստեփանակերտ
- Թաթուլ Հակոբյան, «Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր» , խմբագիր եւ սրբագրիչ` Լիլիթ Գրիգորյան, հեղինակային հրատարակություն, 2008, 584 էջ + 8 էջ ներդիր լուսանկարներ (16 x 24 սմ) (Արցախյան ազատագրական պայքարի քաղաքական-դիվանագիտական պատմությունը 1988 թվականից մինչեւ 2008 թվականը):
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Սփյուռքըՙ հաջորդ համարում