ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-04-10 | #5, 2010-04-24 | #6, 2010-05-08


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում եվ սփյուռքում

Երեւան

- Հրանտ Դինք, «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռու դրացիներ» , թուրքերենից թարգմանեց Մկրտիչ Սոմունջյան, հրատարակություն «Հրանդ Դինք» միջազգային հիմնադրամի, 2009 (2008-ին Ստամբուլում լույս տեսած գրքում մտորումներ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին): Շնորհանդեսը տեղի է ունեցել 2009թ. դեկտեմբերի 23-ին` ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում:

- Հովհաննես Հովսեփյան, «Ղարադաղի հայերը. ազգագրական եւ բանահյուսական ժառանգություն» , «Գիտություն» հրատարակչություն, 2009, հ. 1, 502 էջ, հ. 2, 643 էջ, խմբագիրներ եւ հրատարակության պատրաստողներ` Սուրեն Հոբոսյան (հ. 1), հրատարակության պատրաստողներ ու առաջաբանի հեղինակներ` Սվետլանա Վարդանյան եւ Էսթեր Խեմչյան, պատասխանատու խմբագիր` Ալվարդ Ղազիյան (հ. 2) (Փայտակարան նահանգի Պարսպատունիք (Ղարադաղ) գավառի հայոց ազգագրությունն ու բանահյուսությունը, անգլերեն ամփոփում, Ղարադաղի հայաբնակ վայրերի քարտեզ [հ. 1], բանահավաքի ինքնակենսագրությունը, բանասացների կենսագրությունները, Ղարադաղի հայաբնակ վայրերի քարտեզ, ծանոթագրություններ, բարբառային բառերի բացատրական բառարան, աղբյուրների համառոտագրություններ, ռուսերեն եւ անգլերեն ամփոփումներ [հ. 2]): Հրատարակությունը նախաձեռնել է հեղինակի Հայրենիք (Մայիս) որդին, աջակցել են ԱՄՆ-ում բնակվող բնիկ ղարադաղցիներ Ալբրիկ Պետրիկը եւ Ռազմիկ Հովսեփյանը:

- Մելս Սանթոյան, «Գրականագիտական բառարան» , «Վան Արյան» հրատարակչություն, 2009, 272 էջ (16.5 x 23.1 սմ): (Գրականությանն առնչված ավելի քան 1400 եզրույթ-հասկացությունների բացատրական բառարան):

- Նիկողայոս Ադոնց, «Երկեր», հինգ հատորով, Դ հատոր` «Քննական պատմություն հայոց» , հրատարակության պատրաստեց Պետրոս Հովհաննիսյանը, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 720 էջ (Ա-5): (Ադոնցի հիշյալ պատմագիտական աշխատությունը, դրա մասին Պ. Հովհաննիսյանի ուսումնասիրությունը, հոդվածներ, ծանոթագրություններ, բազմաթիվ ցանկեր): «Երկերի» նախորդ հատորների նման լույս է տեսել «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական մատենաշարով:

- Ռուբեն Ղազարյան եւ Հենրիկ Ավետիսյան, «Միջին հայերենի բառարան» , 2-րդ, բարեփոխված հրատարակություն, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 840 էջ (17 x 24 սմ.): (Ընդգրկում է 12-16-րդ դարերի հայերենում հանդիպող ու ձեւաիմաստային առումով գրաբարին ոչ բնորոշ բառեր, ոճեր ու դարձվածքներ): Լույս է տեսել «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական մատենաշարի ծիրին մեջ:

- Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի, «Գանձակ. Հայկական գերեզմանատունը եւ եկեղեցիները» (ռուսերեն) , Երեւան, հեղինակային հրատարակություն, 2009, 156 էջ (Ա-4): (Շուրջ 1600 տապանագրերի արձանագրություններ, տեղեկություններ քաղաքի հայկական եկեղեցիների մասին, լուսանկարներ):

- Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի, «Գանձակ. 1905-1907, 1917-1921» (ռուսերեն), հեղինակային հրատարակություն, 2009, 104 էջ (Ա-5): (Ականատեսների վկայություններ քաղաքի հայության ինքնապաշտպանական մարտերի մասին):

- Սերգեյ Հունանյան, «Հայ արիական խոհանոց» , «Նոր դար» հրատարակչություն, 2009, 160 էջ (Ա-5): (Հայկական ազգային հնագույն բազմաթիվ ճաշատեսակների եւ տոնական ուտելիքների պատրաստման բաղադրատոմսեր):

- Սուրեն Սարգսյան, «Հայ սահմանադրական ռամկավար կուսակցություն (1908-1921թթ.)» , խմբագիր` Էմմա Կոստանդյան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009, 244 էջ (Ա-5): (ՀՍՌԿ-ի ստեղծման, գործունեության եւ ՌԱԿ-ում ուրիշ կուսակցությունների հետ միավորման ընթացքի պատմությունը): Մեկենասն է Չիկագոյից Արսեն Դեմիրճյանը:

- Վազգեն Գաբրիելյան, «Դանիել Վարուժան. Կյանքը եւ գործը» , խմբագիր` Լեւոն Անանյան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2009, 336 էջ (Ա-5): Հրատարակվել է Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

- Ֆրիտյոֆ Նանսեն, «Խաբված ժողովուրդ. Ազգերի ընկերակցության գլխավոր հանձնակատարի գիտական ճանապարհորդությունը Վրաստան եւ Հայաստան» , «Գասպրինտ» հրատարակչություն, 2009, 336 էջ:

Միւնխեն-Երեւան (Գերմանիա-ՀՀ).

- «Է. Յովհաննիսեանի Յօդւածների Ժողովածուն տպագրւած «Դրօշակ»ում» (շարադրական սխալը բնագրինն է - Գ. Յ.), հրատարակութիւն Հայկական Հարցերի Հաստատութեան (Միւնխեն), 2009, 1666 էջ (16.5 x 23 սմ.):(Ընդգրկում է ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ» պարբերականում դաշնակցական յայտնի հրապարակագիր, մինչեւ 2004թ. իր մահը ՀՀՀ-ի նախագահ Էդուարդ Յովհաննիսեանի շուրջ 185 հրապարակումները):

Վաղարշապատ.

- Աբրահամյան Հրանտ, «Արցախահայ հասարակական եւ քաղաքական կյանքը եւ Արցախի թեմը (1901-1933)» , Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան, 2009, 229 էջ:

- Երուանդ Տէր-Մինասեանց, «Հայոց եկեղեցւոյ յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ» , Բ հրատարակութիւն, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան, 2009, 272 էջ:

Անթիլիաս (Լիբանան).

- Աւետիս Մատեան (Ա. Երազենց), «Կանթեղ Հանդէս Գրականութեան Եւ Արուեստի (Հալէպ, 1953-1954)» , Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2009, 300 էջ (17 x 24 սմ.): (Բուն անունով Աւետիս Պարմագսըզեանի [ծածկանունը` Ա. Երազենց] խմբագրած յիշեալ հանդէսի համարների վերահրատարակութիւնը մէկ հատորում. խմբագրականներ, գրական ստեղծագործութիւններ, կենսագրականներ եւ նամականի): Լոյս է տեսելՙ իբրեւ «Ռիչըրտ եւ Թինա Գարօլան» հիմնադրամի 6-րդ հրատարակութիւն:

- Բաբգէն Ծ. Վրդ. Չարեան, «Հայ Հոգեւորականութեան Կորուստը Մեծ Եղեռնին» (անգլերէն), հայերէնից թարգմանեց Թամար Թոփճեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2009 (ներկայումս Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդի հեղինակած այս ուսումնասիրութիւնն առաջին անգամ հայերէն լոյս էր տեսել 2005 թուականին):

- «Զհաց Մեր Հանապազորդ» , հրատարակութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կրթական-հայագիտական բաժանմունքի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, Անթիլիաս, 2008, 211 էջ (նիւթերի եւ ուսումնասիրութիւնների ժողովածու):

- «Հասկ» հայագիտական տարեգիրք, Նոր շրջան, ԺԱ. տարի, 2007-2008 , Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2009, 524 էջ (17 x 24 սմ.): (2009 թուականի սկզբին Անթիլիասի կաթողիկոսարանում կայացած եւ Կիլիկիայի պատմութեան նուիրուած միջազգային գիտաժողովի նիւթերի ժողովածուն է): Լոյս է տեսել գիտաժողովի մեկենասի` «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» Հայկական բաժանմունքի տրամադրած ֆինանսական միջոցներով:

- «Յիշատակարան Ատանայի Աղէտի» , Ատանայի կոտորածի 100-ամեակի մատենաշարի Ա. հատոր, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2009, 344 էջ (17 x 24 սմ.): (Սուրէն Պարթեւեանի (բուն անունով` Սիսակ Պարտիզպանեան)` 1909-ին Կ. Պոլսում լոյս տեսած «Կիլիկեան Արհաւիրքը» եւ Արշակուհի Թէոդիկի` 1910-ին Կ. Պոլսում լոյս տեսած «Ամիս Մը Ի Կիլիկիա» վկայագրքերի վերահրատարակութիւնը): Լոյս է տեսել մատենաշարի մեկենասի` «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» Հայկական բաժանմունքի տրամադրած ֆինանսական միջոցներով:

- Վարդան Մատթէոսեան, «Գրական-Բանասիրական Ուսումնասիրութիւններ» , Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2009, 664 էջ (17 x 24 սմ.): (Հեղինակի` 1987-2009թթ. մեծ մասամբ մամուլում հրատարակուած պատմաբանասիրական ու գրականագիտական ուսումնասիրութիւնների եւ գրախօսութիւնների ժողովածուն): Լոյս է տեսել իբրեւ «Գէորգ Մելիտինեցի Գրական Մրցանակ»ի 70-րդ հրատարակութիւնը:

Բեյրութ (Լիբանան).

- Ալեքսանդր Թոփչեան, «Պանք Օթոման» , (վէպ), Բ. տպագրութիւն, հրատարակութիւն «Արծիւ» պարբերաթերթի, Պէյրութ, 2009:

- Երուանդ Հ. Քասունի, «Քննական Տեսութիւն Հայ Աւետարանականութեան Պատմութիւնը Օղակահիւսող Դէմքերու Եւ Եղելութիւններու (1828-1922 թթ.)» , 2009, 584 էջ (17 x 24 սմ.): (Հայ Աւետարանական եկեղեցու պատմութեան կարեւոր դէմքերի եւ դէպքերի վերաբերեալ ակնարկներ եւ զանազան նիւթեր): Հատորը նուիրուած է Հայ Աւետարանական Եկեղեցու հիմնադիր (1 Յուլիս 1846, Կ. Պոլիս) «քառասուններու անմեռ յիշատակին»:

Շարունակելի

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4