Վերջին ամիսներին ՀՀ-ում եւ արտասահմանում լույս են տեսել բազմահարյուր գրքեր եւ այլ հրատարակություններ: Դրանցից մի քանիսին «Ազգն» ու հայաստանյան ուրիշ լրատվամիջոցներ անդրադարձել են: Այդուհանդերձ, հարմար գտանք հայ գրականությանը, հայոց պատմությանը, հայկական արվեստի, մշակույթի եւ հայկական հասարակական-քաղաքական մտքի համար ուշագրավ այդ հրատարակություններից ստորեւ ներկայացնել ընդամենը մի փնջի համառոտ մատենագիտությունն ու նկարագրությունը: Տեղեկությունների մի մասը քաղել ենք սփյուռքահայ մամուլից, ուր հաճախ պակասում են հրատարակչական որոշ տվյալներ: Պահպանել ենք բնագրի ուղղագրությունը եւ լեզվական առանձնահատկությունները:
Հայաստանի Հանրապետություն, Երեւան.
- Աճեմյան-Այներթ Մարգարիտ, «Դռան թակոցը» , անգլերենից թարգմանոթյունը` Մարիա Բազաեւայի, խմբագիր եւ առաջաբանի հեղինակ` Լեւոն Լաճիկյան, 2009, 226 էջ (Ա-5), (հեղինակի մոր` Մեծ եղեռնից վերապրած, Ամասիա քաղաքի ծնունդ Եսթեր Մինարեճյանի ականատեսի հուշերըՙ հայոց գողգոթայից): Տպագրվել է Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ: Շնորհանդեսը կայացել է 2010թ. մարտի 31-ին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան դահլիճում:
- «Աշուղ Ջիվանի - Անհայտ երգեր» , աշխատասիրությամբ Թովմաս Պողոսյանի, խմբագիր` Ալվարդ Ղազիյան, հրատարակություն «Սայաթ-Նովա» մշակութային միության, «Լուսակն» հրատարակչություն, 672 էջ (17 x 24 սմ.), (420 նորահայտ երգերի ուսումնասիրություն, երգեր):
- Աստոյան Անահիտ, «Հայերն օսմանյան բանակում (XV դարից մինչեւ 1918թ.)» , խմբագիր` Գուրգեն Գասպարյան, «Նաիրի» հրատարակչություն, 2010, 104 էջ (Ա-5) (օսմանյան բանակի տարբեր ծառայություններում գործած հայերի կենսագրություններ, բազմաթիվ լուսանկարներ):
- Ավագյան Արսեն եւ Մելքոնյան Ռուբեն, «Ստամբուլի հայ համայնքի արդի իրավիճակը» , պատասխանատու խմբագիր` Ռուբեն Սաֆրաստյան, «Լուսակն» հրատարակչություն, 2009, 152 էջ (Ա-5): Տպագրվել է ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհով:
- Բաում Վիլհելմ, «Թուրքիան եւ նրա քրիստոնյա փոքրամասնությունները. անցյալը, ցեղասպանությունները, ներկան» , գերմաներենից թարգմանեցին Դորա Սաքայանը եւ Էվելինա Մակարյանը, ԵՊՀ հրատարակչություն, 2010, 220 էջ (16 x 23.5 սմ.):
- Բախչինյան Արծվի, «Հայությունը սկանդինավյան երկրներում (հայ-սկանդինավյան պատմամշակութային առնչությունները)» , խմբագիր` Վլադիմիր Բարխուդարյան, «Մեսրոպ արք. Աշճյան» մատենաշար, թիվ 54, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակություն, 2010, 280 էջ (Ա-5): Տպագրվել է ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհով:
- Թունյան Վալերի, «Երիտթուրքերը եւ Հայկական հարցը 1914-1916» (ռուսերեն), Երեւան, 2010:
- Կիրակոսյան Գեղամ, «Սասուն» , «Զանգակ-97» հրատարակչություն, 2010, 215 էջ (Սասունի պատմությունը` հանրամատչելի տեսքով):
- Կյուրեղյան Երվանդ, «Իմ հուշերի ճանապարհով» , Բ հրատարակություն, հրատարակության պատրաստեցին, խմբագրեցին եւ ծանոթագրեցին Սերգեյ Վարդանյանը եւ Լուսինե Սահակյանը, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հրատարակություն, 2009, 354 էջ (Ա-5), (հայկական ազգային-ազատագրական պայքարի վանեցի մասնակցի հուշերը): Լույս է տեսել հեղինակի զավակների` Անժել Ալթունյանի եւ Վարուժ Կյուրեղյանի մեկենասությամբ եւ նվիրվել ծնողների` Երվանդի եւ Վարդանուշի հիշատակին:
- Կունդակջեան Արմինէ, «Հայրենադարձների բռնաճնշումները ստալինեան ժամանակաշրջանում» , հեղինակային հրատարակութիւն, 2010, 384 էջ (Ա-5), (վիճակագրական տուեալներ, կենսագրութիւններ, ցուցակներ, լուսանկարներ եւ այլն): Հեղինակը գիրքը նուիրել է իր մօր` Տիգրանուհի Ա. Կարապետեանի յիշատակին:
- Համազասպյան Վարդգես, «Ալեք Մանուկյան» , Բ հրատարակություն, «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի հրատարակություն, 2010, 48 էջ (Ա-5): Վերատպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
- «Հայաստան-Սփյուռք գործակցության պաշտոնական նյութերի ընտրանի 2008 հունիս - 2009 հոկտեմբեր» , գլխավոր խմբագիր` Հրանուշ Հակոբյան, հրատարակիչ` ՀՀ սփյուռքի նախարարություն, 2009, 372 էջ (Ա-4), (երկու երրորդը` հայերեն, մնացյալը` անգլերեն): (ՀՀ նախագահի, սփյուռքի նախարարի եւ պաշտոնատար այլ անձանց` սփյուռքին առնչված ելույթների, հրապարակումների եւ այլ նյութերի ժողովածու, գունավոր լուսանկարների ներդիր):
- «Հայերի դատը Փարիզում» , թարգմանեց եւ հրատարակության պատրաստեց Գրիգոր Ջանիկյանը, խմբագիր` Կարո Վարդանյան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, Երեւան, 2010, 320 էջ (Ա-5), (Հ. Ա. Հ. Գ. Բ.ի 24 Սեպտեմբեր 1981-ին իրագործած «Վան» գործողության չորս անդամների դատավարության արձանագրության ֆրանսերենից թարգմանությունը):
- «Մեծերէն Սորվի՛ր - Առակներ, Ասոյթներ, Առածներ, Թեւաւոր խօսքեր» , արեւմտահայերէնի վերածող` Մարուշ Երամեան, «Մուղնի» հրատարակչութիւն, 2009, 160 էջ (Ա-5):
- Մինասյան Հարություն, «100 հայ հոգեբույժներ» , Դ գիրք, հեղինակային հրատարակություն, 2009, 240 էջ (Ա-5) (կենսագրական բառարան):
- Մովսիսյան Արտակ, «Սրբազան լեռնաշխարհը. Հայաստանը հին Միջին Արեւելքի հոգեւոր աշխարհագրության մեջ» (իսպաներեն), թարգմանիչներ` Ռուբեն Արծրունի եւ Վարդան Մատթեոսյան, ԵՊՀ հրատարակչություն, 2010, 80 էջ (Ա-5):
- Մուրատեան Սուրէն, «Հայկական Հեքիաթներու Աշխարհ» , արեւմտահայերէնի վերածեց եւ պատշաճեցուց` Պետրոս Բեդիրեան, խմբագիր` Սէյրանուհի Գեղամեան, «Էդիթ պրինտ» հրատարակչություն, 2009, 84 էջ:
- «Ռուսական կայսրության հայկական եկեղեցիները (1719-1917)» (ռուսերեն), խմբագրական խորհուրդ` Ամատունի Վիրաբյան, Սոնիա Միրզոյան, Վ. Գ. Կրպեկյան, Գոհար Ավագյան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009, 410 էջ (25 x 29.7 սմ.) (գունավոր եւ գեղատիպ հրատարակություն` բազմաթիվ լուսանկարներով, փաստաթղթերով եւ արժեքավոր ուրիշ նյութերով):
- Սարգսյան Լեւոն, «Հայոց տոնացույցի ծագումն ու զարգացումը» , հրատարակություն ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի, «Էդիթ պրինտ» հրատարակչություն, 2010:
- Սարգսյան Սուրեն, «1885-1908 թթ. հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արմենական գործիչների գնահատմամբ» , «Մեսրոպ արք. Աշճեան» մատենաշար, թիվ 56, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակություն, 2010: Տպագրությանն օժանդակել է չիկագոյաբնակ ռամկավար Արսեն Դեմիրճյանը: Շնորհանդեսը կայացել է 2010 թ. ապրիլի 6-ին` Երեւանի Թեքեյան կենտրոնում:
Շարունակելի
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ