ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-07-10 | #11, 2010-07-24 | #12, 2010-08-28


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետություն. Երեւան.

- Սարիբեկյան Հրաչյա եւ Նիկողոսյան Արքմենիկ, «Հայաստանի` իբրեւ հայկական ինքնության առանցքի ընկալումը սփյուռքահայ գրականության համապատկերում» , ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի եւ ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ հրատարակություն, 2010, 112 էջ (Ա-5): «Աշխատանքը կատարվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով»:

- Ստեփանյան Գեւորգ, «Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին» , պատասխանատու խմբագիր` Էմմա Կոստանդյան, «Մեսրոպ արք. Աշճեան» մատենաշար թիվ 57, 2010, 247 էջ (Ա-4) (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն, հավելվածներ, տարբեր ցանկեր): Նվիրված է հեղինակի ծնողների` Սրապիոն եւ Արմանուշ Ստեփանյանների հիշատակին: Տպագրվել է ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհով:

ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ կառավարության առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համատեղ հրատարակությամբ Երեւանում լույս են տեսել նաեւ հետեւյալ գրքերը.

- Հեղինակային խումբ, «Հայկական տեղեկատվական համայնքային ռեսուրսները հետխորհրդային երկրներում» , գլխավոր խմբագիր` Գագիկ Հարությունյան, 2009, 148 էջ (Ա-5):

- Հեղինակային խումբ, «Հայությունն Իսրայելում» , գիտական խմբագիր` Էդուարդ Լ. Դանիելյան, 2009, 132 էջ (Ա-5):

- Մելքոնյան Ռուբեն, «Իսլամացված հայերի խնդիրների շուրջ» , 2009, 112 + 2 ներդիր էջ (Ա-5):

- Սիմավորյան Արիստակես եւ Հովյան Վահան, «Ջավախահայության որոշ հիմնախնդիրներ» , գիտական խմբագիր` Էդուարդ Լ. Դանիելյան, 2009, 96 էջ + 2 ներդիր էջ (Ա-5):

Աթենք (Հունաստան).

- Չիլինկիրեան Մայք, Աղապատեան Սարգիս եւ Քիւրքճեան Յարութիւն, «Հայկական Մամուլը Յունաստանի Մէջ» (երկլեզու` հայերէն-յունարէն), 2010 (յունահայ մամուլի ներկայացումը` 19-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը): Շնորհանդէսը կայացել է 2010թ. մայիսի 31-ին` Աթէնքի «Պոլսեցիներու սրահին» մէջ:

ԱՄՆ. Կալիֆոռնիա.

- «Դարերի ոճիրը Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության մի ժամանակագրություն» (անգլերեն), խմբագիր` Սեպուհ Ագունի, հայերենից թարգմանեց` Իշխան Ջինբաշյանը, «Ցեղասպանության մատենաշար» թիվ 2, Հ. եւ Ք. Մանճիկյան հրատարակչություն, 2010:

Նյու Յորք.

- «Եղեռնէն Վերապրող հալեպահայ գաղութին երախտաւորը Տոքթ. Խաչիկ Պօղոսեան (1875-1955)» , կազմող` Թորոս Թորանեան, խմբագիր` Վաչէ Ղազարեան, Նիւ Եորք, 2009 (ականաւոր հոգեբոյժի եւ ՌԱԿ ղեկավարի կեանքի ուղին եւ ազգային հասարակական վաստակը):

Բարսելոնա (Իսպանիա).

- Արծրունի Աշոտ, «Հայ ժողովրդի պատմություն» (իսպաներեն), թարգմանությունը եւ այժմեականացումը` Ռուբեն Արծրունիի, «Սիրար» հրատարակչություն, 2010, 526 էջ (17 x 24 սմ.) (ընդգրկում է հնագույն ժամանակաշրջանից մինչեւ 2009թ. հոկտեմբերը, գունավոր լուսանկարներով գեղատիպ հրատարակություն): Շնորհանդեսները կայացել են Իսպանիայում եւ Արգենտինայում` 2010թ. մարտ-ապրիլին:

Շարունակելի

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4