Սկիզբըՙ նախորդ համարներում
Լիբանան. Անթիլիաս.
- Արամ Ա Քեշիշեան, «Ս. Ներսէս Շնորհալի Եւ Եկեղեցւոյ Միութիւնը» (անգլերէն), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2010 (1974 թուականին ներկայացուած մագիստրոսական աւարտաճառը): Գիրքը նուիրուած է Մեծի Տանն Կիլիկիոյ Խորէն Ա. Բարոյեան կաթողիկոսի յիշատակին: Լոյս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան Հայկական բաժանմունքի մեկենասութեամբ:
- Զահրէդդին Սալեհ, «Օսմանեան կայսրութեան քաղաքականութիւնը Արեւմտեան Հայաստանում ու մեծ տէրութիւնների քաղաքականութիւնը» (արաբերէն), «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամ թիւ 2, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տպարան, 2010:
- Սիրունի Յ. Ճ., «Պոլիս Եւ Իր Դերը» , Ա. հատոր (1453-1800)», Բ. հրատարակութիւն, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2010, 757 էջ (17 x 24 սմ.): Վերահրատարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան մեկենասութեամբ:
Բեյրութ.
- Գայայեան Եղիա (խմբագիր եւ ծանօթագրող) , «Մելգոնեան Կրթական Հաստատութեան Յուշամատեան», 2010:
- Իսկահատեան Յարութիւն (պատրաստող), «Վկայարան Հայկական Ցեղասպանութեան» , գիրք Ա., խմբագիր` Գէորգ Եազըճեան, 2010, 368 էջ (17 x 24 սմ.) (Հայոց ցեղասպանութեան մասին կամ նրա վերաբերեալ հատուածներ պարունակող 92 հրատարակուած գրքերի վկայութիւնների ամփոփումը): Լոյս է տեսել իբրեւ Կարպիս Լ. Նազարեան հիմնադրամի թիւ 14 հրատարակութիւնը: Կապի հասցէ` hiskahadian@hotmail.com:
- «Լիբանանի հայերը. անցյալի իշխանուհիներ ու գաղթականներ եւ ժամանակակից համայնքը» (անգլերեն), խմբագիր` Աիդա Բուջիկանյան, 2010: Շնորհանդեսը կայացել է ապրիլի 9-ին` Բեյրութի Հայկազյան համալսարանի հանդիսասրահում:
- Հակոբյան Թաթուլ, «Խոջալու. Ճշմարտության պահը» (արաբերեն), հայերենից թարգմանությունը` Հայ ազգային խորհրդի Մերձավոր Արեւելքի բաժանմունքի, հրատարակություն Հայ դատի հաստատության (Երեւան), Համազգայինի «Վահե Սեթյան» տպարան, Բեյրութ, 2010, 32 էջ (Ա-5) (հատվածներ հեղինակի «Կանաչ եւ սեւ. Արցախյան օրագիր» գրքից` նախատեսված արաբական աշխարհում թուրք-ադրբեջանական քարոզչության հակադարձելու համար):
- «Հայկազեան Հայագիտական Հանդէս» 30-րդ հատոր, 2010 : Շնորհանդէսը կայացել է 2010թ. յունիսի 18-ին` Հայկազեան համալսարանի հանդիսասրահում:
- Մսըրլեան Զաւէն, «Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արտաքին Քաղաքականութիւնը Եւ Հայկական Հարցը (1900-2009) (Ակնարկ)», «Սիփան» հրատարակչատուն, 2010:
- «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար» , Զ. հատոր, կազմող, խմբագիր եւ ծանօթագրութեանց հեղինակ` Երուանդ Փամպուքեան, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, 560 էջ (Ա-4) (ընդգրկում է ՀՅԴ-ի 1908-1909թթ. փաստաթղթերի մի մասը, յատկապէս 5-րդ ընդհանուր ժողովի նիւթերը): Տպագրութիւնն իրականացուել է «Փիւնիկ» հիմնադրամի միջոցով: Մատենաշարը հրատարակւում է ՀՅԴ բիւրոյի որոշումով:
- «Շիրակ երգարան 50-ամեակ» , «Շիրակ» հրատարակչություն, 2010, 876 գունատիպ էջ (ընտրուած եւ ձայնագրուած երգեր, կատարողների եւ երաժիշտների կենսագրութիւններ, երգերի բառեր եւ նոտաներ, բազմաթիւ լուսանկարներ): Կապի հասցէ` chirak@dm.net.lb:
- Տասնապետեան Հրաչ, «Հ. Յ. Դաշնակցութեան Կազմակերպական Կառոյցի Հոլովոյթը Եւ Այլ Ուսումնասիրութիւններ» , խմբագիր` Երուանդ Փամպուքեան, հրատարակութիւն Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարանի, 2009:
- Տէրտէրեան Գասպար, «Մտորումներ Մեծ Եղեռնի 95-րդ Տարելիցին Առիթով (Ապրիլեան Ասուլիսի Դասախօսութիւն)» , հրատարակութիւն Լիբանանահայ Գրական Շրջանակի, 2010:
- Քասունի Երուանդ, «Հանդիպումներ Ճանապարհին. Դէմքեր, Դէպքեր, Վայրեր» , 2010 (շատ հաւանաբար` հեղինակի յուշերն են):
- Ֆազլեան Պերճ, «Մտորումներ Թատրոնի Մասին» , Պէյրութ, 2010, 148 էջ (Ա-4) (վաստակաշատ ռեժիսորի` լիբանանահայ մամուլի 2004-2009 թթ. համարներում հրատարակած հրապարակումների ժողովածուն): Լոյս է տեսել տէր եւ տիկին Արմէն եւ Սալբի (Միմի) Յարութիւնեանների մեկենասութեամբ:
Ջունի.
- «Հայերը. ապաստանի փնտռտուք 1917-1939» (արաբերեն), խմբագիրներ` Ռեմոն Գեւորգյան, Լեւոն Նորտիկյան եւ Վահե Թաշճյան, թարգմանություն եւ հրատարակություն Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակի, ֆրանսերենից թարգմանիչ` Ժոզեֆ Գալուստյան, հրատարակություն Սեն Ժոզեֆ համալսարանի (Ջունի), Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, 2010: Շնորհանդեսը կայացել է 2010թ. մայիսի 27-ին` Սեն Ժոզեֆ համալսարանի արեւելագիտության գրադարանի սրահում:
Շարունակելի
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ