Իրան, Թեհրան.
- Նշան Եպս. Թօփուզեան, «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը» , «Նայիրի» հրատարակչութիւն, 2009, 71 էջ (Ա-5) (Ատրպատականի թեմի Առաջնորդը ներկայացնում է Կիլիկիոյ Աթոռի հակիրճ պատմութիւնը` կենտրոնանալով յետեղեռնեան ժամանակաշրջանի վրայ):
Հավանաբար` Նոր Ջուղա.
- Չարյան Բաբգեն Եպիսկոպոս, «Հայ կղերականության մեծ կորուստը Մեծ եղեռնի տարիներին» (անգլերեն), թարգմանիչ` Թամար Թոփչյան-Տեր Հովհաննիսյան, 2009:
Կահիրե (Եգիպտոս).
- Թաբակյան Կարո, «Նուպար փաշայի հուշերը» (արաբերեն): Թարգմանվել է հավանաբար անգլերենից կամ ֆրանսերենից: Շնորհանդեսը կայացել է Կահիրեում` 2010թ. մայիսին` Հելիոպոլսի «Յուսաբեր» ակումբի «Լ. եւ Ս. Գարագաշեան» սրահում` եգիպտացի արաբ գիտնականների մասնակցությամբ, իսկ Ալեքսանդրիայում` հունիսի 12-ին, քաղաքի հռչակավոր գրադարանում` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ:
Հալեպ (Սիրիա).
- Արսլանեան Հրանդ, «Ժողովրդական Ասոյթներ Եւ Ասացուածքներ» , «Այգ» մատենաշար թիւ 9, տպ. «Արեւելք», 2009, 260 էջ (հեղինակի` տարիների բանահաւաքչական աշխատանքի ընտրանին):
- Գաթրճեան Աւօ, «Հայոց Ցեղասպանութեան Ազդեցութիւնը Երգ-Երաժշտութեան Վրայ» , 2010, 600 էջ (Հայոց ցեղասպանութեանը վերաբերող եւ 7 լեզուներով երգերի ուսումնասիրությիւն):
- Թէոդիկ, «Ամէնուն տարեցոյցը» , ԺԵ. տարի, 1921, Բ. հրատարակութիւն, վերահրատարակութեան խմբագիր եւ «Յաւելուածի» ցանկերի կազմող` Լեւոն Շառոյեան, «Կիլիկիա» հրատարակչութիւն, 2010, 480 էջ (Ա-5):
- Թորոս Թորանեան եւ Արմէն Դարեան, «Նամակներ Ռումբերու Տակ Վասն Հայ Գիրքի» , տպարան «Ոսկետառ», 2010 (գրահրատարակութեան երկու երախտաւորների նամակագրութիւնը Լիբանանի քաղաքացիական պատերազմի պայմաններում հայ գիրք հրատարակելու մտահոգութիւններով):
- Պարպի Հանրի, «Սարսափի Երկրին Մէջ. Նահատակ Հայաստան» , Բ. հրատարակութիւն, թարգմանեց` Միքայէլ Շամտանճեան, «Այգ» մատենաշար թիւ 11, տպ. «Արեւելք», 2010, 158 էջ: Ֆրանսերէնով 1917-ին Փարիզի, իսկ հայերէն թարգմանութեամբ Պէյրութի մէջ 1972-ին լոյս տեսած գիրքը վերահրատարակուել է Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակի առթիւ` Բերիոյ թեմի առաջնորդ Շահան Եպս. Սարգիսեանի հրամանով:
- Յովսէփ Տէր-Վարդանեան (պատրաստող), «Մարաշի Ջարդը 1920-ին Եւ Պատմական Համառօտ Ակնարկ Մը Իր Անցեալին Վրայ» , Բ. հրատարակութիւն, հրատարակութիւն Մարաշի Հայրենակցական Միութեան, տպարան «Արեւելք», 2010, 104 էջ (Ա-5) (առաջին անգամ Երուսաղէմում 1927 թուականին լոյս տեսած գրքոյկը բովանդակում է Մարաշի 1920թ. ձմրան աղէտի նկարագրութիւնը եւ նիւթեր Մարաշի ազգագրութեան, բանահիւսութեան ու պատմութեան մասին):
Հռոմ (Իտալիա).
- Ալիփրանդի Էմմանուել, «1915 - Մի ցեղասպանության ժամանակագրությունը» (իտալերեն), ներածությունը` Մարկո Տոսատտիիի, «My Book» հրատարակչություն, 2009, 243 էջ (գիրքն ամփոփում է Հայոց ցեղասպանության մասին իտալական 19 պարբերականների 1915-1916թթ. համարներում լույս տեսած 208 արձագանգ-գրությունները` լուրեր, հոդվածներ, վերլուծություններ եւ այլն):
Մոնրեալ (Կանադա).
- «Հաւատքի Ընծան» (երկլեզու` հայերէն եւ անգլերէն), խմբագիր` Իրիս Փափազեան, 2009 (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա. Սարգիսեանի կեանքի եւ գործունէութեան ներկայացումը, նրա գրութիւններից մի քանիսը, գունաւոր լուսանկարներ): Լոյս է տեսել Հայկ եւ Էլսա Թիթիզեան ֆոնդի բարերարութեամբ:
- Սահակյան Լուսինե, «Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում» (եռալեզու` անգլերեն, հայերեն եւ ռուսերեն նույնական տարբերակներ), «Արոդ» հրատարակչություն, 2010, 70 էջ (A-5): Լույս է տեսել տեր եւ տիկին Հայկազ եւ Ալիս Հովհաննիսյանների մեկենասությամբ:
Նիկոսիա (Կիպրոս).
- «Ատանայի Վկաները Եւ Սուրբ Ստեփանոս Վկայարանը (1909, Լառնաքա)» , խմբագիր` Վարուժան Արք. Հերկելեան, 2010:
Սոֆիա (Բուլղարիա).
- Ֆեթհիե Չեթին, «Մեծ մայրս» (բուլղարերեն), «Արարատ նյուզ» հրատարակչություն, 2009 (հեղինակի թուրքացված տատի պատմությունը): Առաջին անգամ Ստամբուլում 2004թ. լույս տեսած ու այս հրատարակությամբ յոթ լեզուներով թարգմանված գրքույկի շնորհանդեսը կայացել է Սոֆիայում, 2009թ. դեկտեմբերի 20-ին, ՀԲԸՄ տեղական մասնաճյուղի կազմակերպությամբ` հեղինակի ներկայությամբ:
Ստամբուլ (Թուրքիա).
- «Լուսանկարչական լրագրող» , 2009 (ստամբուլահայ 81-ամյա մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքն ու վաստակը):
- Պըլտեան Գրիգոր եւ Տէյիրմէնճեան Սեւան (կազմող-խմբագիրներ), «Սկիւտարի Վերջալոյսներ Եւ Այլ Գրութիւններ (1895-1908)» , հրատարակութիւն Թրքահայ Ուսուցչաց Հիմնարկի, Իսթանպուլ, 2009:
- Թեոդիկ (Թեոդորոս Լապջինջյան), «Հուշարձան ապրիլի 11-ի» , խմբագիր` Դորա Սաքայան, «Բելգե» հրատարակչություն, 2010 (ձախ էջերին` հայերեն բնագիրը, աջ էջերին` թուրքերեն հանդիպակաց թարգմանությունը): Հրատարակությունը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին:
- Յակոբեան Մաքրուհի Պ., «Մանկութիւնս Փողոցներու Մէջ» , տպագրութիւն «Մուրատ օֆսէթ»ի, 2010 (ուխտագնացութիւններ, ապրումներ, վերյիշումներ): Լոյս է տեսել Բէյրութից տէր եւ տիկին Արմէն եւ Միմի Յարութիւնեանների մեկենասութեամբ:
- Հատտէճեան Ռոպէր, «Յուշատետր 65 Պտոյտ Մը Հայ Գրականութեան Քուլիսներուն Մէջ» , հատոր Է., տպագրութիւն «Մուրատ օֆսէթ»ի, 2010 (անդրադարձ Ղազարոս Աղայեանի, Նար-Դոսի եւ Պերճ Պռոշեանի գրականութեան):
- Հատտէճեան Ռոպէր, «Յուշատետր 22 Մեր Հայրերուն Ժամացոյցը» , տպագրութիւն «Մուրատ օֆսէթ»ի, 2010:
Փարիզ
- Թօփալեան Նազարէթ, «Թերթօն Արեւագալ. Գեղօն Ի Պատիւ Հայաստանի» , հրատարակութիւն «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան», տպարան «Փորեպա», Փարիզ, 2009, 408 էջ (սփիւռքահայ գաղթօջախներում հայ մշակոյթին ու արուեստին ներդրում ունեցած մարդկանց մասին զանազան նիւթեր):
- Արմեն (Կլոդ) Մութաֆյան (կազմող եւ խմբագիր), «Հայաստանի 12 մայրաքաղաքները» (ֆրանսերեն): Հատորը նվիրված է ՀԱԻ նախկին տնօրեն Արամ Քալանթարյանի հիշատակին: Շնորհանդեսը կայացել է 2010թ. մայիսի 27-ին` ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:
Ֆրանսիա (հավանաբար Փարիզ).
- Հրանտ Դինք, «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռու դրացիներ Հայաստան-Թուրքիա» (ֆրանսերեն), թուրքերենից թարգմանությունը Էմրե Ուլքերի եւ Դոմինիք Էդդեի, «Actes Sud» հրատարակչություն, 2009 (2008-ին Ստամբուլում լույս տեսած գրքում մտորումներ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին):
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ