ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2011-05-07 | #9, 2011-05-21 | #10, 2011-06-11


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ-ում եւ արտասահմանում լույս են տեսել բազմահարյուր գրքեր եւ այլ հրատարակություններ: Դրանցից մի քանիսին «Ազգն» ու հայաստանյան ուրիշ լրատվամիջոցներ անդրադարձել են: Այդուհանդերձ, հարմար գտանք հայ գրականությանը, հայոց պատմությանը, հայկական արվեստի, մշակույթի եւ հայկական հասարակական-քաղաքական մտքի համար ուշագրավ այդ հրատարակություններից ստորեւ ներկայացնել ընդամենը մի փնջի համառոտ մատենագիտությունն ու նկարագրությունը: Տեղեկությունների մի մասը քաղել ենք սփյուռքահայ մամուլից, ուր հաճախ պակասում են հրատարակչական որոշ տվյալներ: Պահպանել ենք բնագրի ուղղագրությունը եւ լեզվական առանձնահատկությունները:

Երեւան

- Աղասյան Աբել, «Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը դատապարտող մտքեր» , «Լուսակն» հրատ., 2010, 64 էջ (Ա-5):

- Աղասյան Արարատ, Հակոբյան Հրավարդ, Հասրաթյան Մուրադ եւ Ղազարյան Վիգեն, «Հայ արվեստի պատմություն» , «Զանգակ-97» հրատ., 2009, 576 էջ (բուհական դասագիրք, որն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը):

- «Աղբյուր մանկապատանեկան ամսագրի անթոլոգիա 1923-2008» , «Աղբյուր» հրատ., 2010, 79 էջ:

- Այվազյան Արգամ, «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» , հատոր Զ, Գողթն-Ճահուկ-Շահապոնք գավառ, «Գասպրինտ» հրատ., 2010, 118 էջ:

- Ասատրյան Աննա, «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ 50» , ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, 394 էջ:

- «Արամ Մանուկյան», փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու , գլխավոր խմբագիր եւ կազմող` Ամատունի Վիրաբյան, կազմողներ` Գոհար Ավագյան, Մարո Ավետիսյան, առաջաբանի հեղինակ` Արմեն Ասրյան, «Հայաստանի Ազգային արխիվ», 2009, 575 էջ (Ա-5) (փաստաթղթեր, նյութեր, անձնանունների եւ տեղանունների ցանկեր): Հրատարակվել է պետական ֆինանսավորմամբ:

- «Արմէն Դարեան-Նամականի» , հրատարակութեան պատրաստեց Օֆելիա Ուդումեանը, խմբագիր` Հենրիկ Բախչինեան, Ե. Չարենցի անուան Գրականութեան եւ արուեստի թանգարանի հրատ., 2010, 300 էջ (Ա-5) (լիբանանահայ գրող-թարգմանչի գրած եւ ստացած նամակներ, ծանօթագրութիւններ): «Գրքի տպագրութիւնը հովանաւորել են Արմէն Յարութիւնեանը (Բէյրութ) եւ մէկ այլ առատաձեռն բարերար սփիւռքից»:

- Բալյան Վ., «Զորաց քարերի առեղծվածը» , «Լույս» հրատ., 2010, 112 էջ:

- Բալոյան Ա., «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը Հայկական հարցի մասին 1913-1923 թթ.» , հատոր Բ, հրատարակություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, 2010, 279 էջ:

- Բախչինյան Հենրիկ, «Սայաթ-Նովա. Կյանքը եւ գործը» , «Էդիթ պրինտ» հրատ., 2010, 96 էջ (15 x 15 սմ.): Հրատարակվել է «Լոռվա Ձոր» հայրենակցական միության աջակցությամբ:

- Բախչինյան Հենրիկ (կազմող), «Սայաթ-Նովա. Վրացերեն եւ թուրքերեն խաղեր» , «Էդիթ պրինտ» հրատ., 2010, 100 էջ (14.5 x 15 սմ.): Հրատարակվել է «Լոռվա Ձոր» հայրենակցական միության աջակցությամբ:

- Բաում Վ., «Թուրքիան եւ նրա քրիստոնյա փոքրամասնությունները: Անցյալը, ցեղասպանությունները, ներկան» , Երեւանի պետական համալսարանի հրատ., 219 էջ:

- Գեւորգյան Մ., «Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագետ» , հեղինակային հրատարակություն, 2010, 200 էջ:

- Գուլակյան Հասմիկ, «Հայագիտության եւ հայապահպանության հարցեր» , Ա եւ Բ հատորներ, խմբագիր` Գեւորգ Յազըճյան, «Էտիթ Պրինտ» հրատ., 2010, 479 + 528 էջ (Ա-5) (ժողովածուներ` հայագիտության եւ հայապահպանության մասին բազմաթիվ հարցազրույցներ մասնագետների հետ, հրապարակումներ, զանազան անդրադարձներ եւ այլն, անձնանունների եւ տեղանունների ցանկեր):

- «Գրական սփյուռք» տարեգիրք, խմբագրական խորհուրդ, գլխավոր խմբագիր` Հրաչյա Սարիբեկյան , հրատարակություն ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, 2010, 304 էջ (Ա-5) (սփյուռքահայ գրողների կենսագրություններ եւ նրանց ստեղծագործություններից ընտիր էջեր, գրականագիտական հոդվածներ): Հրատարակվել է ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով:

- Դադայան Խաչատուր, «Ապրոյան գերդաստանի պատմությունը XVI դ. XX դ. առաջին քառորդ» , 2010: Հրատարակվել է ռուսաստանաբնակ գործարար Վահան Գրիշայի Ափրոյանի մեկենասությամբ: Շնորհանդեսը կայացել է Հայաստանի Ազգային գրադարանում` հավանաբար 2010-ի նոյեմբերին:

- Դակետ Ֆերիման, «Երիտթուրքերն իշխանության գլուխ եւ հոլոքոսթը Ադանայում» , «Կիլիկյան մատենաշար», 2010:

- Դավթյան Համլետ. «Հայոց պատմական հնարավորությունները 6-8-րդ դարերում» , «Նոյյան տապան» հրատ., 2010, 312 էջ:

- Եղիազարյան Արման, «Արաբական խալիֆայության Արմինիա վարչական շրջանը» , Երեւանի պետական համալսարանի հրատ., 2010, 192 էջ (Ա-5) (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն): Լույս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան Հայկական մատենաշարով:

- Երեմյանց (Գանձակեցի) Սերգեյ, «Գանձակ 1880-1916» (ռուս.), հեղինակային հրատարակություն, 2010, 264 էջ (Ա-5) (հայկական ազատագրական պայքարի` ծնունդով գանձակեցի գործիչներ եւ այդ պայքարի` Գանձակին առնչված դեպքեր): Գիրքը նվիրված է «ՀՅԴ անհայտ եւ հայտնի հերոսներին»: Շնորհանդեսը կայացել է սեպտեմբերի 28-ին` Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճում:

- Զոհրաբյան Էդիկ Ա., «Նախիջեւանյան հիմնահարցը 1920 թ. մայիս - 1921 թ. հոկտեմբեր» , ԵՊՀ հրատարակչություն, 2010, 428 էջ (Ա-5):

- «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Հասարակ մարդկանց ձայնը» , 2010, 257 էջ:

- Խաչատրյան Աստվածատուր, «Արեւելահայ եւ թուրք դիվանագիտական հարաբերությունները» , կազմողներ եւ խմբագիրներ` Վլադիմիր Ղազախեցյան, Ամատունի Վիրաբյան եւ Սոնիա Միրզոյան, «Հայաստանի Ազգային արխիվ», 2010, 287 էջ (Ա-5) (հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների զարգացումները 1918-1920 թթ.): Տպագրվել է Հայաստանի Ազգային արխիվի եւ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդների որոշումներով:

- Կարլիե Է., «Կոտորածների մեջ. Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսի կնոջ օրագիրը» , «Գրական հայրենիք», 2010, 79 էջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4