ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2011-05-21 | #10, 2011-06-11 | #11, 2011-06-25


ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Երեւան

Սկիզբըՙ նախորդ համարում

- «Հայ համայնքն ԱՄՆ-ում» , հրատարակություն «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, 2010, 220 էջ (Ա-5) (ԱՄՆ-ում հայության գիտական ներուժի եւ քաղաքական ներազդման խմբերի մասին ուսումնասիրական հոդվածների ժողովածու): Հրատարակվել է ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհով:

- «Հայ հոգեւոր երգերի ընտրանի» , «Զանգակ-97» հրատ., 2010, 179 էջ:

- «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական հարաբերությունները 1945-1946 թթ. դիվանագիտական փաստաթղթերում» (ռուս.), կազմող, խմբագիր, ներածության հեղինակ եւ անգլերենի թարգմանիչ` Արման Կիրակոսյան, «Տիգրան Մեծ» հրատ., 2010, 332 էջ (16 x 23.6 սմ.) (հայկական հողերի թուրքական գրավման մասին ՀԽՍՀ արտգործժողկոմատի 1946 թ. պատրաստած ուսումնասիրությունը, նույնի մասին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Պոդստամի խորհրդաժողովի փաստաթղթերը): Հրատարակվել է «Արմյանսկիյ իսկ» հիմնադրամի հովանավորությամբ:

- «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, 1918-1920 թթ.» , գլխավոր խմբագիր եւ կազմող` Ամատունի Վիրաբյան, կազմողներ` Ավագ Հարությունյան, Գոհարիկ Մանուկյան եւ Սոնիա Միրզոյան, «Հայաստանի Ազգային արխիվ», 2009 (իրականում` 2010 թ. ամառ), 616 էջ (17 x 24 սմ.) (նիստերի արձանագրություններ, հավելված, անձնանունների եւ տեղանունների ցանկեր): Հրատարակվել է «Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 90 եւ Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանի 20 ամյակի առիթով»: Ժողովածուի հրատարակությունն իրականացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ:

- «Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանությունները» , «Իրավունք» հրատ., 2010, 1085 էջ:

- «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում» , հրատարակություն «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, 2010, 220 էջ (Ա-5) (Հարավային Ռուսաստանում ապրող հայկական բազմաշերտ էթնիկական խմբերի ուսումնասիրական հոդվածների ժողովածու): Հրատարակվել է ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհով:

- «Հայկական սփյուռքի տարեգիրք» (երկլեզու` հայերեն եւ անգլերեն), ՀՀ Սփյուռքի նախարարության հրատարակություն, 2009 (լույս է տեսել 2010 թ. նոյեմբերի սկզբին), 530 էջ (Ա-4) (ընդարձակ տեղեկատու ՀՀ պետական մարմինների` Սփյուռքին առնչվող 15 ամսական գործունեության, սփյուռքյան կառույցների ու համայնքների մասին):

- Հարությունյան Հ., «Երաժշտությունը 5-15-րդ դարերի հայ մատենագրության մեջ» , ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, 217 էջ:

- «Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրություն (1869-1908)» , ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, 699 էջ:

- Հովհաննիսյան Հենրիկ, «Հայ թատրոնի պատմություն, XIX դ.» , երկրորդ, բարեփոխված հրատարակություն, «Նաիրի» հրատ., 2010, 756 էջ:

- Հովհաննիսյան Նիկոլայ, «Հայոց ցեղասպանություն. հայասպանություն` ամենացեղասպան ցեղասպանություն» (տասը լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն), «Զանգակ-97» հրատ., 2009, 859 էջ:

- Մարության Հարություն, «Հայ ինքնության պատկերագրությունը: Հատոր 1: Ցեղասպանության հիշողությունը եւ Ղարաբաղյան շարժումը» , պատասխանատու խմբագիր` Լեւոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, 432 էջ (Ա-4) (աղբյուրագիտական, մասնավորաբար լուսանկարային հարուստ հիմքով ուսումնասիրվել են հայոց ինքնության մեջ տեղ գտած փոփոխությունները 1988-1990 թթ. Խորհրդային Հայաստանում): Լույս է տեսել իբրեւ «Հիշողության ազգագրություն» մատենաշարի 2-րդ հրատարակությունը եւ նվիրված է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ «Համբարձում Գալստյանի պայծառ հիշատակին»: Հատորի հրատարակությունը կարելի է դարձել «շնորհիւ Տոլորէս Զօհրապ Լիպման հիմնադրամին առատաձեռն օժանդակութեան»: Գիրքը լույս է տեսել նաեւ անգլերեն թարգմանությամբ` առանց հիշյալ հիմնադրամի օժանդակության, 416 էջ ծավալով, մնացյալ նույն հրատարակչական տվյալներով:

- Մելիքյան Սեւակ, «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[ի] հարաբերությունները 1991-2000 թթ.» , խմբագիրներ` Էդիկ Մինասյան եւ Համլետ Մելիքյան, «Լիմուշ» հրատ., 2010, 212 էջ (Ա-5) (հայ-ամերիկյան հարաբերությունները ու դրանց զարգացումները տարբեր բնագավառներում):

- Մելքոնյան Ռուբեն, «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. ընթացքը եւ հետեւանքները» , խմբագիր` Մուշեղ Լալայան, հեղինակային հրատարակություն, 2010, 184 էջ (Ա-5): Լույս է տեսել Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությամբ:

- Մելքոնյան Ռուբեն, «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության 1920-ականներից մինչեւ մեր օրերը» , պատասխանատու խմբագիր` Ռուբեն Սաֆրաստյան, «ՎՄՎ-Պրինտ» հրատ., 2010, 104 էջ (Ա-5): Հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի մեկենասությամբ:

- Միրզախանյան Ռուբեն, «Խորհրդահայ մշակույթը 1956-1990 թթ.» , խմբագիր` Լավրենտի Բարսեղյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, 354 էջ + 24 էջ ներդիր (Ա-5) (խորհրդահայ մշակույթի եւ պետական մշակութային քաղաքականության պատմությունը նշյալ ժամանակահատվածում, ներդիր լուսանկարներ, ռուսերեն եւ անգլերեն ամփոփումներ):

- Մկրտչյան Արթուր, «Լեռնային Ղարաբաղի հայերի հասարակական կենցաղը (XIX դ. երկրորդ կես - XX դ. սկիզբ)» (ռուս.), ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, 168 էջ (ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահի պատմա-ազգագրական ուսումնասիրությունը): Լույս է տեսել ԼՂՀ կառավարության օժանդակությամբ:

- «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» , աշխատասիրությամբ Արտակ Մաղալյանի, խմբագիրներ` Քրիստինե Կոստիկյան եւ Արմեն Մալխասյան, «Գիտություն» հրատարակչություն, 2010, 168 էջ + 32 էջ ներդիր (Ա-5) (Իրանի 18-րդ դարի երկրորդ քառորդի պատմության վերաբերող երկու կարեւոր սկզբնաղբյուրներ, եզրույթների բառարան, անձնանունների եւ տեղանունների ցանկեր):

Շարունակելի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4