ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-07-16 | #13, 2011-07-30 | #14, 2011-08-27


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ-ում եւ արտասահմանում լույս են տեսել բազմահարյուր գրքեր եւ այլ հրատարակություններ: Դրանցից մի քանիսին «Ազգն» ու հայաստանյան ուրիշ լրատվամիջոցներ անդրադարձել են: Այդուհանդերձ, հարմար գտանք հայ գրականությանը, հայոց պատմությանը, հայկական արվեստի, մշակույթի եւ հայկական հասարակական-քաղաքական մտքի համար ուշագրավ այդ հրատարակություններից ստորեւ ներկայացնել ընդամենը մի փնջի համառոտ մատենագիտությունն ու նկարագրությունը: Տեղեկությունների մի մասը քաղել ենք սփյուռքահայ մամուլից, ուր հաճախ պակասում են հրատարակչական որոշ տվյալներ: Պահպանել ենք բնագրի ուղղագրությունը եւ լեզվական առանձնահատկությունները:

Երեւան.

- Ալթընայ Այշե Գյուլ, Չեթին Ֆեթհիյե, «Թոռներ» , թուրքերենի թարգմանիչ եւ ծանոթագրությունների հեղինակ` Լիլիթ Գասպարյան, խմբագիր` Ֆելիքս Մելոյան, «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարան, 2011, 278 էջ (Ա-5) (Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայում բռնի իսլամացված-թուրքացված հայերի սերունդների պատումներ):

- Այվազյան Հովհաննես, «Հաղթելու արվեստը» , հեղինակային հրատարակություն, 2011, 204 էջ + 28 էջ ներդիր (Ա-5) (ՀՀ Զինված ուժերի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի կենսագրությունը եւ անցած մարտական ուղին):

- Անումյան Մելինե, «Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը, ըստ օսմանյան մամուլի» , պատասխանատու խմբագիր` Արսեն Ավագյան, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի մատենաշար թիվ 2, 2011, 290 էջ:

- «Աշճյան Մեսրոպ Արքեպիսկոպոս. կենսամատենագիտություն» , ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հայաստանի ազգային գրադարան, 2011, 216 էջ (Ա-5):

- «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» (երկլեզու` հայ. եւ անգլ. գունավոր ալբոմ), նախագծի հեղինակ` Սամվել Կարապետյան, հրատարակիչ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, խմբագիր` Հասմիկ Հովհաննիսյան, թարգմանիչ` Գայանե Մովսիսյան, 2010, 36 էջ` ներառյալ 4 շապիկները (20 x 20 սմ.): «Աշխատության նախահրատարակչական աշխատանքների հովանավոր` ՀՀ մշակույթի նախարարություն, տպագրության հովանավոր` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչություն»:

- «Արցախի հրաշալիքները» (երկլեզու` հայ. եւ անգլ. գունավոր ալբոմ) , նախագծի հեղինակ` Սամվել Կարապետյան, հրատարակիչ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, խմբագիր` Հասմիկ Հովհաննիսյան, թարգմանիչ` Գայանե Մովսիսյան, 2010, 36 էջ` ներառյալ 4 շապիկները (20 x 20 սմ.): «Աշխատության նախահրատարակչական աշխատանքների հովանավոր` ՀՀ մշակույթի նախարարություն, տպագրության հովանավոր` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչություն»:

- Բեգիջանյան Էմմա, «Իրանական տեսակետները Հայոց ցեղասպանության մասին» , խմբագիր` Ռուբեն Սաֆրաստյան, «Էդիթ Պրինտ» հրատ., 2011, 164 էջ (Ա-5):

- Գուարչ Գոնսալո Հեռնանդես, «Հայոց կտակ» , իսպաներենից թարգմանեց Մերի Ա. Սուքիասյանը, խմբագիր` Լաուրա Գ. Մանուկյան, հրատարակություն Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի հրատ., 2011, 484 էջ (Ա-5) (իսպանացի հեղինակի` Հայոց ցեղասպանությանը նվիրված եռագրության երկրորդ վեպն է, որն ընդգրկում է 1885-1920 թթ. անցքերը):

- Դանիէլեան Սուրէն, «Միջուկի տրոհումը. Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն» , հատոր Ա., Ներածութիւն, 2011, 408 էջ:

- Եորդեքյան Հովիկ, «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն. Հարյուրամյա ազգային ծառայություն» , հրատարակիչ` ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարան, 2011, չհամարակալված 60 էջ (17.5 x 12 սմ.) (համառոտ տեղեկագիրք):

- Զաքարյան Անուշավան, «Սերգեյ Գորոդեցկին Արեւմտյան Հայաստանում եւ Անդրկովկասում» , հեղինակային հրատարակություն, 2010, 202 էջ (Ա-5) (ռուս հանրահայտ գրողի ու հասարակական գործչի հայանպաստ գործունեությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ դրանից հետո` Արեւմտյան Հայաստանում եւ Անդրկովկասում):

- Լալայան Մուշեղ, «Ցեղակրոն եւ տարոնական շարժումները (Պատմություն եւ գաղափարախոսություն)» , 2011, 216 էջ (Ա-5):

- Կարապետյան Մ., Գեւորգյան Է., Մելքոնյան Է., Աբգարյան Ա., «Հայոց Մեծ եղեռնի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ» , «Զանգակ-97» հրատ., 2010, 456 էջ:

Շարունակելի

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4