ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2011-09-24 | #17, 2011-10-08 | #18, 2011-10-22


ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Հավանաբար Երեւան

- Թեհլիրյան Սողոմոն, «Թալեաթի ահաբեկումը» (ռուս.), ռուսերենի թարգմանիչ` Եգոր Սերգիեւ, հավանաբար 2011 (ազգային վրիժառուի հուշերը` Մեծ եղեռն, դահճապետ Թալեաթ փաշայի ահաբեկումն ու դրան հաջորդած դատավարությունը Բեռլինում): Շնորհանդեսը կայացել է 2011 թ. մարտի 15-ին` Հայաստանի Ազգային գրադարանում:

Աթենք (Հունաստան).

- Ռամազեան Սամուէլ (գնդապետ), «Հայ-յունական ռազմական առնչութիւնների եւ համագործակցութեան պատմութիւն» (երկլեզու` հայերէն-յունարէն), հայերէնի թարգմանիչ` Երանուհի Ղազարեան, խմբագիր` Յովսէփ Պարազեան, 2010:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

- Արմեն Ղարիպ (Նազարեթ Ղարիպեան), «Յուշերու Բագին», Փասատենա , 2009, 335 էջ (լիբանանահայ հնչակեան յայտնի գործչի եւ դպրոցի հիմնադիր-տնօրէնի յուշերը): Հեղինակը գիրքը ձօնել է ՍԴՀԿ-ի 100-ամեակին: Լոյս է տեսել բժիշկ Գրիգոր Գրիգորեանի մեկենասութեամբ: Շնորհանդէսը կայացել է 2010 թ. սեպտեմբերի 2-ին` ՀԿԲՄ-ի Փասադենայի «Կարօ Սողանալեան» սրահում:

- «Հարիւրամեայ Յուշամատեան Հայ Օգնութեան Միութեան 1910-2010», Պոսթոն, 2010 , 385 էջ (17 x 24 սմ.) (ՀՕՄ-ի պատմութիւնը, մասնաճիւղերը ըստ երկրների ու դրանց ծաւալած գործունէութիւնը): Հրատարակուել է «մեկենասութեամբ ընկերուհի Աշխէն Փիլաւճեանի»:

- «Մի ցեղասպանության հարց. Հայերն ու թուրքերը Օսմանյան կայսրության վախճանին» (անգլ.), խմբագիրներ` Ռոնալդ Գրիգոր Սյունի, Ֆաթմա Մյուգե Գեոչեք, Նորման Մ. Նայմարկ, Օքսֆորդ համալսարանի հրատարակչություն, Նյու Յորք, 2011 («ակադեմական երկխոսություն»` հայ, թուրք եւ այլ ազգի համալսարանական դասախոսների մասնակցությամբ` Հայկական ցեղասպանության թեմայով):

Հավանաբար ԱՄՆ.

- Մայքլ (Միքայել) Բոբելյան, «Հայաստանի զավակները. մոռացված ցեղասպանություն եւ մեկդարյա պայքար արդարության համար» (հավանաբար` անգլերեն), 2009 (գրքում ներկայացվել են 1915-1918 թթ. Մեծ եղեռնի իրադարձությունները, նաեւ` դրանց հաջորդող հասարակական ու քաղաքական խնդիրները):

Բուենոս Այրես (Արգենտինա)

- Օհանյան Պասկուալ, «Հայկական հարցը եւ միջազգային հարաբերությունները» , 6-րդ հատոր (հավանաբար` իսպաներեն), 2010:

Բուխարեստ (Ռումինիա).

- Վարուժան Ոսկանյան, «Շշուկների մատյանը» (ռումին.), 2009 (Հայոց 1915-1918 թթ. ցեղասպանության եղեռնապատումը եւ հայ կյանքի ընդհանուր ուրվագիծը 1890-1968 թթ. ժամանակահատվածում):

Լիբանան

Անթիլիաս.

- Բաղջյան Գեւորգ Գ., «Իբրեւ թե լքյալ հայկական ունեցվածքի բռնագրավումը թուրքական կառավարության կողմից» (անգլ.), ֆրանսերենից թարգմանեց եւ խմբագրեց` դոկտ. Ա. Կյուրեղյան, հրատարակություն «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամի թիվ 3, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարան, 2010:

- Խանլարի (Խանլարյան) Կարեն, «Հայ բնակչության էթնո-կրոնական փոխակերպումները Թուրքիայի Հանրապետությունում (1923-2005 թթ.)» (անգլ.), «Խաչիկ Պապիկեան հրատարակչական հիմնադրամ» թիւ 4, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարան, 2010:

- «Հասկ» հայագիտական տարեգիրք, 12-րդ տարի, 2009-2010 , Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2010, 256 էջ (Ա-4): Հատորը բովանդակում է 2009-ի Յունուարին Անթիլիասում կայացած ու Ադանայի կոտորածների 100-ամեակին նուիրուած գիտական նստաշրջանի զեկուցումները: Լոյս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» Հայկական բաժանմունքի մեկենասութեամբ:

- «Մատենագիրք Հայոց», ԺԱ. հատոր , Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2010,796 էջ (17 x 24 սմ.) (ընդգրկում է 10-րդ դարի հայ մատենագրութիւնը): Լոյս է տեսել մատենաշարի մեկենասի` «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» Հայկական բաժանմունքի տրամադրած ֆինանսական միջոցներով:

- «Յիշատակարան Ատանայի Աղէտի», Ատանայի կոտորածի 100-ամեակի մատենաշարի Բ. հատոր , խմբագիր` Սարգիս Կիրակոսեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2010, 628 էջ (17 x 24 սմ.) (Յակոբ Թէրզեանի` 1912-ին Կ. Պոլսում լոյս տեսած «Կիլիկիոյ Աղէտը» վկայագրքի վերահրատարակութիւնը): Լոյս է տեսել մատենաշարի մեկենասի` «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» Հայկական բաժանմունքի տրամադրած ֆինանսական միջոցներով:

- Սիրունի Յակոբ Ճ., «Պոլիս Եւ Իր Դերը» , Բ. հատոր` 1800-1900, վերահրատարակութիւն, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարան, 2010:

Բեյրութ

- Աւագեան Աւագ Վեր., «Վկայագրութիւն Հաւատքի Ծառայական Ճանապարհորդութեան Մը Հասանպէյլիէն (Կիլիկիա) Սառնիա (Գանատա)», Քասունի Երուանդ Հ., «Հանդիպումներ Ճանապարհին. Դէմքեր, Դէպքեր, Վայրեր» , կազմեց, խմբագրեց եւ ծանօթագրեց Երուանդ Հ. Քասունի (երկուսը` մէկ գրքում), տպարան «Տիզայն Քեստենեան», միասնաբար` 408 էջ (17 x 24 սմ.) (առաջին գիրքը` էջ 3-246, հայ աւետարանական հոգեւոր հովիւի կեանքի յուշագրութիւնն է` վերջին մասում` լուսանկարների յաւելուած-ներդիրով, երկրորդը` էջ 247-336, առաջին գրքում յիշատակուած անձերի, դէպքերի ու տեղանունների բացատրական ծանօթագրութիւններ են, մեծ մասամբ` հայ աւետարանական հոգեւոր հովիւների կենսագրական բառարան, էջ 337-ից` յաւելուած եւ այլ գրութիւններ): Լոյս է տեսել «Վեր. Աւագ Աւագեանի փեսային եւ դստեր` Արամ եւ Մարգարիտ Տէրմէնճեաններու մեկենասութեամբ»:

Շարունակելի

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4