ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2011-10-22 | #19, 2011-11-05 | #20, 2011-11-19


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում եվ սփյուռքում

Սկիզբըՙ նախորդ համարներում

Բեյրութ

- Աղպաշեան Պարոյր, «Ապրուած Հրապարակագրութիւն` Յետադարձ Հայեացքով» , Գ. հատոր, 2010 (մեկնաբանութիւններ, վերլուծումներ, քննարկումներ, խորհրդածութիւններ): Լոյս է տեսել կանադահայ Անդրանիկ Չատըրճեանի մեկենասութեամբ:

- «Ծաղկաքաղ Արեւմտահայ եւ Սփիւռքահայ Գրականութեան» , երկու հատորով, 2010: Լոյս է տեսել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան 80-ամեակի առիթով: Զոյգ հատորները հանրութեան են ներկայացուել Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Գ. Կիւլպէնկեան» սրահում` նոյեմբերի 29-ին:

- Հակոբյան Թաթուլ, «Խոջալու. Ճշմարտության պահը» (անգլ.), հրատարակություն Հայ դատի գրասենյակի (Երեւան), Համազգայինի «Վահե Սեթյան» տպարան, Բեյրութ, փետրվար 2010, 22 էջ (16.3 x 23.5 սմ.) (հատվածներ հեղինակի «Կանաչ եւ սեւ. Արցախյան օրագիր» գրքից` նախատեսված աշխարհում թուրք-ադրբեջանական քարոզչության հակադարձելու համար):

- «Յուշարձան Ուսուցչապետ Բենիամին Ժամկոչեանի» , 2010: Լոյս է տեսել լիբանանահայ ականաւոր մանկավարժ եւ հասարակական գործիչ Բ. Ժամկոչեանի ծննդեան 115-ամեակի առթիւ: Շնորհանդէսը կայացել է Բէյրութի Հայկազեան համալսարանի հանդիսասրահում` դեկտեմբերի 4-ին:

- Շերպեթճեան Սերոբ, «Պատմութիւն Սուէտահայերու» , խմբագիր` Եսայի Հաւաթեան, հրատարակութիւն Մուսա Լեռան հերոսամարտի 95-ամեակի եւ Այնճարի հիմնադրութեան 70-ամեակի յոբելեանական մարմնի, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, 2010, 272 էջ: Շնորհանդէսը կայացել է օգոստոսի 20-ին` Այնճարում, «Սարգիս Զէյթլեան» կենտրոնի բակում:

- Շիրակեան Արշաւիր, «Կտակն Էր Նահատակներուն» , Գ. հրատարակութիւն, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, 2010:

- Քասունի Մանուէլ Ս., «Պատմագիտական Ուսումնաիրութիւններ, Ակնարկներ, Յուշեր Եւ Այլ Էջեր» , հատորը կազմեց, խմբագրեց եւ ծանօթագրեց Երուանդ Հ. Քասունի, տպարան «Տիզայն Քեստենեան», 2010:

Թեհրան (Իրան).

- Աքչամ Թաներ, «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվությունը» (պարսկ.), 2010: 2006 թ.ին լույս տեսած գրքի թարգմանության շնորհանդեսը կայացել է 2010 թ. հունիսի 23-ին` Թեհրանի Հայոց հասարակական միության (Հայ ակումբ) սրահում` Թեհրանի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնությամբ` հեղինակի մասնակցությամբ:

Կահիրե (Եգիպտոս).

- Թէրզեան Պերճ, «Յետադարձ Անդրադարձ» , «Ափրիկէ» տպարան, 2010, 316 էջ (17 x 24 սմ.) (1977-2006 ժամանակահատուածում հեղինակի հրապարակագրական յօդուածների, ելոյթների, հարցազրոյցների եւ մէկ ուսումնասիրութեան ժողովածու):

Կալկաթա (Հնդկաստան)

- «Հնդկահայք» տարեգիրք , հիմնադիր` Հայր Խորեն Հովհաննիսյան, խմբագիր` Նախշուն Դուրգարյան, 2010, 128 էջ:

Հալէպ (Սիրիա).

- Լէփէճեան Կարպիս, «90-ամեակ Հալէպի «Անդրանիկ» Թատերախումբի, 1919-2010» , 2010, 90 էջ:

- «Մարաշի ասեղնագործութիւն» , կազմող` Հրազդան Թոքմաջեան, գլխաւոր խմբագիր` Սվետլանա Պօղոսեան, հրատարակութիւն Մարաշի հայրենակցական միութեան եւ Գերմանիկ-Վասպուրական մշակութային միութեան, պատրաստութիւն Գերմանիկ-վասպուրական մշակութային միութեան մշակութային վարչութեան, 2010, 406 էջ (23.2 x 30.4 սմ.) (հանրագիտարանային բնոյթի գունաւոր եւ գեղատիպ հրատարակութիւն, Մարաշի ասեղնագործութեան պատմութիւնը, մանրամասնութիւնները, ասեղնագործողների ու նրանց աշխատանքների լուսանկարներ, յարակից ու պատմական մեծ արժէք ունեցող բազմատասնեակ լուսանկարներ եւ այլն): Հատորը նուիրուած է «ցեղասպանութեան ու տարագրութեան տառապալից օրերը իրենց ուսերուն վրայ տարած հայ կանանց պայծառ յիշատակին»: Հրատարակուել է մի խումբ մարաշցի հայերի մեկենասութեամբ:

- Պարպի Հանրի, «Սարսափի երկրին մէջ. Նահատակ Հայաստան» , 2010, 156 էջ:

Հռոմ (Իտալիա)

- Ալիփրանդի Էմանուելե, «Ղարաբաղ Տարածաշրջանը» (իտալ.), «Մայ բուք» հրատարակչություն, հավանաբար 2010 (հայկական Արցախի պատմության ու Արցախյան հիմնահարցի էության ներկայացումը): Հրատարակության նախաձեռնողն է Ալեքքո Բեզիկյան, ում աջակցել է իտալահայ Ռուբեն Աթթարյանը: 5000 տպաքանակով հրատարակությունը տարածվել է Իտալիայի քաղաքական, լրատվական եւ գիտական շրջանակներում:

Շարունակելի

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4