Սկիզբըՙ նախորդ համարներում
Մոնրեալ (Կանադա)
- Գալիկյան Տիգրան, «ՀՅԴ-ն օսմանյան տիրապետության տակ. Գործակցությունից մինչեւ կոտորածները» (անգլ.), 2010: Գիրքը հանրության է ներկայացվել Մոնրեալի ս. Հակոբ եկեղեցու «Փաստրմաջյան» սրահում` հոկտեմբերի 6-ին:
Մոսկվա (ՌԴ).
- Բարաթով Բորիս (կազմող), «Ղարաբաղյան Ժամանակագրություն, 1989-2009» (ռուս.), գիրք-ալբոմ, «Լինգվիստ» հրատ., 2010: Երեւանյան շնորհանդեսը կայացել է Հայաստանի Ազգային գրադարանում` օգոստոսի 4-ին:
- Մելիք-Շահնազարյան Արսեն, «Լեռնային Ղարաբաղ. Փաստերը` ստի դեմ» (ռուս.), «Վոլշեբնիյ ֆոնար» հրատ., 2009, 768 էջ (Ա-5) + 40 նկար (Արցախյան հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական երեսակների մասին): Հրատարակվել է «մի խումբ հայորդիների մեկենասությամբ»:
- Տոնկոնոժենկո Ալեքսանդր, «Կարս. Անիծված հիշողություն» (ռուս.), «Ռոսսիյսկիյ պիսադել» հրատ., 2010 (պատմական հենքով վեպ, որտեղ մոր կողմից կարսեցի, ՌԴ Գերագույն դատարանի անդամ հեղինակը ընդգրկում է Կարսի 1877-1920 թթ. իրադարձությունները` ռուսական գրավումից մինչեւ անփառունակ անկումը թուրքերի ձեռքը` 1920 թ. հոկտեմբերի 30-ին):
Պլովդիվ (Բուլղարիա).
- Ժիլբեռ Սինուե, «Երեւան» (բուլղար.), առաջաբանի հեղինակ` Շառլ Ազնավուր, ֆրանսերենից թարգմանիչ` Զլատկո Ստայկով, «Վագոն» հրատ., 2009, 357 էջ (15 x 25 սմ.) (վեպ Հայոց ցեղասպանության մասին): Շնորհանդեսը կայացել է 2010 թ. հունիսի 11-ին` Պլովդիվի «Տրակարտ» մշակութային համալիրի ցուցասրահում:
Պյատիգորսկ (ՌԴ)
- «Նրանք տոնում են հաղթանակը» (ռուս.), 2010 (Հայրենական Մեծ պատերազմի ընթցաքում Անդրկովկասում եւ Հյուսիսային Կովկասում մարտնչած հայ զինվորների մասնակցության մասին): Նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Տպագրությանն աջակցել է Պյատիգորսկի հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Արթուր Պողոսյանը:
Ստամբուլ (Թուրքիա).
- «Խոսելով միմյանց հետ Հրանուշ Խառատյան-Առաքելյան, «Ու՞մ հետ, ի՞նչը ներես» (հայ.), Լեյլա Նեյզի, «Երանի նրանք գնացած չլինեին» (թուրք.)», խմբագիր` Անահիտ Հարությունյան, հրատարակիչ` Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ, «ՄԱՍ» տպագրատուն, 2010, 160 էջ (հայ.) + 168 էջ (թուրք.) (21.2 x 21.2 սմ.) (հայ եւ թուրք անհատների ընկալումները Հայոց ցեղասպանության ու դրանից բխած հարցերի մասին): Լույս է տեսել Գերմանիայի հովանավորած` «Մեծահասակների կրթության եւ բանավոր պատմության ավանդը հայ-թուրքական հաշտեցման գործում» ծրագրի շրջանակներում:
- Յարման Արսեն, «Բալու Խարբերդ 1878» , երկու հատորով (թուրք.), խմբագիր` Ալի Չակմակ, «Դերլեմ» հրատարակչություն, 2010. Ա. հատոր` «Արդարության փնտրտուքներում», 494 էջ (17 x 24 սմ.), Բ. հատոր` «Զեկուցագրեր», 563 էջ (17 x 24 սմ.) (հայ-թուրքական հարաբերությունները հայկական նշյալ տարածքներում` Ռուս-թուրքական պատերազմի համաշարադրանքում, փաստաթղթեր, լուսանկարներ):
- Օնարան Նեւզատ, «Լքյալ գույքերի իրադարձությունը. Օսմանյան կայսրության եւ հանրապետության ժամանակ հայկական եւ հունական ունեցվածքի թուրքացումը» (թուրք.), «Բելգե» հրատ., 2010, 606 էջ (13.6 x 21 սմ.) (Հայոց ցեղասպանությունից հետո հայերի թողած ունեցվածքի թուրքական սեփականման հարցի ուսումնասիրությունը):
Ստեփանակերտ (ԼՂՀ)
- Հարությունյան Մ., «Մշակութային կյանքը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) 19-րդ դարի երկրորդ կեսին եւ 20-րդ դարի սկզբին» , «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 159 էջ:
- Մինասյան Էդիկ, Վարդանյան Արարատ, «Հայրենիք-Սփյուռք առնչությունները ՀՀ անկախության տարիներին (1991-2009 թթ.)» (երկլեզու` հայ. եւ անգլ.), հոդվածների ժողովածու, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2010, 200 էջ (Ա-5):
Փարիզ (Ֆրանսիա).
- Հրաչեան Կլոդ-Հրայր, «Հայկական մշակույթի 101 դեմքեր» (ֆրանս.), «Էդիպոլ» հրատ., 2010 (ընդգրկում է 4-րդ դարից մինչեւ 21-րդ դարի սկիզբը, մատենագիտություն, անվանացանկ):
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ