Երեւան.
- Հարությունյան-Քոհեն Ռոզմարի, «Վերապրած խոյեցի Արուսյակը» , բնագիրը` անգլերեն եւ պարսկերեն հավելվածներով թարգմանեց Արա Յ. Ավանեսյանը, խմբագրեց եւ առաջաբանը գրեց Սամվել Մուրադյանը, «Լիմուշ» հրատ., Երեւան, 2011, 192 էջ + 32 էջ ներդիր լուսանկարներ (Ա-5) (Պարսկահայքում թուրքական ներխուժող բանակների 1917-1918 թվականներին հայերի ցեղասպանության ականատես վերապրողի հուշերը` գրի առնված թոռնուհու գրչով): Հայերեն տպագրությունն իրականացվել է «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներ հիմնադրամի» գործադիր տնօրեն պրոֆ. Գուրգեն Մելիքյանի եւ Հարությունյանների ընտանիքի նյութական աջակցությամբ: Շնորհանդեսը կայացել է 2011 թ. հոկտեմբերի 24-ին` Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում:
- Շահան Նաթալի, «Թուրքերը եւ մենք» , Դ տպագրություն, հրատարակիչ` «Հայրենիք» ակումբ», «Հայրենիք» մատենաշար թիվ 26, խմբագիր` Ավագ Հարությունյան, 2011, 56 էջ (Ա-5) (ազգային գործչի տեսակետներն ու վերլուծությունները հայ-թուրքական հակամարտության մասին):
- Պետրոսեան Աշոտ, «Մեծն Շահէն» , խմբագիր` Ռուբէն Յովսէփեան, հեղինակային հրատարակութիւն, 2011, 732 էջ (Ա-5), գունաւոր եւ սեւ-սպիտակ լուսանկարների ներդիր (Գիւլիստանի պատմութիւնը, Արցախեան շարժման եւ ազատամարտի ականաւոր գործիչ Շահէն Մեղրեանի կենսագործունէութիւնը, մարտական գործողութիւնները Շահումեանում, Մեղրեանների տոհմածառը, Շահումեանի շրջանում կռուած ջոկատների անդամների անուանացանկը, յիշատակուած անձնանունների ցանկ):
- Պետրոսյան Քնարիկ, «Հայրենիք-Սփյուռք հարաբերութիւնները 1988-2001 թթ.» , պատասխանատու խմբագիր` Էդիկ Մինասյան, «Գիտություն» հրատ., 2011, 240 էջ (Ա-5) (ռուս. եւ անգլ. ամփոփումներ, օգտագործված գրականության, անձնանունների, տեղանունների եւ այլ ցանկեր):
- «Ռուսաստանի Դաշնության հայության կրոնադավանանքային կողմնորոշումները» , հեղինակներ` Արեստակես Սիմավորյան եւ Վահրամ Հովյան, գլխավոր խմբագիր` Ռուբեն Մելքոնյան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակություն, 2011, 134 էջ (15 x 21.5 սմ.) (ՌԴ հայ կաթոլիկ եւ հայ ավետարանական համայնքների ուսումնասիրությունը): Հրատարակվել է ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհով:
- Սարգսյան Արմեն Շավարշի, «Պարույր Սեւակը եւ ժողովրդական բանահյուսությունը» , գիտական խմբագիր` Սարգիս Հարությունյան, խմբագիր` Անահիտ Խանումյան-Սարգսյան, «Գիտություն» հրատ., 2010, 314 էջ (Ա-5) (Պ. Սեւակի ստեղծագործությունների եւ ժողովրդական բանահյուսության կապի խնդիրների ներկայացում եւ քննարկում): Հեղինակը գիրքը նվիրել է ծնողներին` Շավարշին եւ Մարուսին:
- Սիմոնյան Աշոտ, «Վայոց Ձոր. 20-րդ դարի քառուղիներում», «ԱՀԱ պոլիգրաֆ» հրատ., 2011, 728 էջ + 64 էջ սեւ-սպիտակ լուսանկարների ներդիր (17 x 24 սմ.) (Վայոց Ձորի մարզի 20-րդ դարի պատմութիւնը, մասնավորաբար 1917-1921 թթ. անցքերն ու գործող դեմքերը, անձնանունների, տեղանունների եւ օգտագործված հիմնական գրականության ցանկեր): Գրքի տպագրությանը օժանդակել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպս. Մկրտչյանը, գործարարներ Միքայել Գրիգորյանն ու Էդիկ Սիմոնյանը: Հեղինակը հատորը նվիրել է «իրենց կյանքը եւ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը 1917-1921 թթ. հայրենակերտման զոհասեղանին մատաղ արած Վայոց Ձորի հերոս պաշտպանների հիշատակին»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
- Մելիք-Թանգեան Ներսէս Վրդ., «Հայոց Եկեղեցական Իրաւունքը» , վերահրատարակութիւն, յառաջաբանի եւ ծանօթագրութիւնների հեղինակ ու հրատարակութեան պատրաստող` Ազատ Բոզոյեան, 2011: Տպագրութիւնն իրականացուել է Ա. Մ. Ն. Արեւելեան թեմի «Զգօն Եպս. Տէր-Յակոբեան» հիմնադրամի մեկենասութեամբ:
Լիբանան, Այնճար
- Հայունի Մեսրոպ (Հ. Մեսրոպ Վրդ. Թոփալեան), «Վիեննայի Մխիթարեան Հայրերը` Կրթական Ու Հոգեւոր Վաստակաշատ Մշակները Օսմանեան Տարածքին Եւ Արեւմտահայ Հողին Վրայ» , «Մխիթար» մատենաշար թիւ 42, 2011, 224 էջ: Լոյս է տեսել Լիբանանի Մարաշի Հայրենակցական Միութեան Վարչութեան մեկենասութեամբ:
Անթիլիաս
- Նանսէն Ֆրիդեոֆ, «Հայաստանը եւ Մերձաւոր Արեւելքը» (անգլ.), հրատարակութիւն «Խաչիկ Պապիկեան հրատարակչական հիմնադրամի» թիւ 6, տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 2011, 326 էջ (14.5 x 21.4 սմ.) (մեծ մարդասէրի Խորհրդային Հայաստան ուղեւորութեան` 1928 թ.ին լոյս տեսած նկարագրութիւն-գրքի վերահրատարակութիւնը):
Բեյրութ
- Արսէնեան Յակոբ, «Դէպի Գողգոթա. Յակոբ Արսէնեանի յուշերը» (անգլ.), հայերէնից թարգմանիչ եւ խմբագիր` Յ. Արսէնեանի թոռնուհի` Հայկազեան համալսարանի արուեստների եւ գիտութեան ֆակուլտետի դեկան դոկտ. Արդա Էքմեքճի, Հայկազեան համալսարանի հրատարակչութիւն, 2011 (Մեծ եղեռնից վերապրածի` տարագրութեան տարիների օրագիրը եւ յուշերը այդ տարիներից): Շնորհանդէսը կայացել է Հայկազեան համալսարանում` սեպտեմբերի 9-ին:
Շարունակելի
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ