ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-06-09 | #12, 2012-06-23 | #13, 2012-07-14


ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Լիբանան

- Իսկահատեան Յարութիւն (պատրաստեց), «Վկայարան Հայկական Ցեղասպանութեան» , գիրք Գ., 2011, 395 էջ (16.8 x 24 սմ.) (Հայկական ցեղասպանութեան մասին նախորդ տարիներին հրատարակուած յուշագրական բնոյթի 38 գրքերի համառօտ ներկայացումը, մատենագիտական տուեալներ, անձնանունների եւ տեղանունների ցանկեր): Լոյս է տեսել տէր եւ տիկին Արմէն եւ Միմի Յարութիւնեանների մեկենասութեամբ:

- Խաչատուրեան Շահէ (պատրաստող), «Հայկական Պարեր» (Խաչատուր Աւետիսեանի եօթը եւ Սայեաթ-Նովայից երկու ստեղծագործութիւն-պարեղանակների բառերն ու նոտաները) : Գրքի ու նրան կից խտասկաւառակի շնորհանդէսը կայացել է ՀԲԸՄ Բէյրութի «Տէմիրճեան կեդրոնում» 2011 թ. հոկտեմբերի 27-ին:

- Հատտէճեան Ռոպէր, «Մեր Մայրենի Լեզուն Մահամերձի Անկողինին Մէջ» , 2011, 32 էջ (17 x 24 սմ.) (հեղինակի խմբագրած` Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի «Յուշատետր» խորագրով մշտական սիւնակում, 2011 թ. յունիս-յուլիսի 12 համարներում լոյս տեսած յօդուածաշարքը` առանձին գրքոյկով): Հրատարակուել է «արեւմտահայերէնի այսօրուայ վիճակով մտահոգ» տէր եւ տիկին Արմէն եւ Միմի Յարութիւնեանների նախաձեռնութեամբ: Ընթերցման հանդիպում-քննարկումը կայացել է Բէյրութի «Բագին» ամսագրի խմբագրատան մէջ` սեպտեմբերի 14-ին:

- Մարաշլեան Արմէն, «Հայոց Պատմութիւն» , Զ. գիրք, վերամշակուած եւ պատկերազարդուած տպագրութիւն, վերամշակման խմբագրական աշխատանքը` Յովիկ Պէրթիզլեանի, օգնական խմբագիր` Վիգէն Աւագեան, հրատարակութիւն Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան, 2011:

- «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար» , Ը. հատոր, հրատարակութեան պատրաստութիւն, խմբագրութիւն եւ ծանօթագրութիւններ` Երուանդ Փամպուքեանի, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, 2011, 495 էջ (Ա-4) (ՀՅԴ 6-րդ ընդհանուր ժողովի եւ 1909-1911 թուականների գործունէութեանն առնչուող փաստաթղթեր, անձնանունների եւ տեղանունների ցանկեր): Մատենաշարը լոյս է տեսնում ՀՅԴ Բիւրոյի որոշումով: Հատորին «տպագրութիւնը իրականացած է նուիրատուութեամբ տէր եւ տիկին Հրայր եւ Մակի Սողոմոնեաններու»:

- Սասունեան Յարութ, «Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները` ճշմարտութի՞ւն, թէ՞ խաբէութիւն» (արաբ.), անգլերէնից թարգմանեց Նորա Արիսեանը (հեղինակի` իր խմբագրած «Կալիֆորնիա կուրրիեր» թերթում լոյս տեսած 43 խմբագրականների հաւաքածուն` ՀՀ-Թուրքիա արձանագրութիւնների թեմայով): Շնորհանդէսը կայացել է 2011 թ. սեպտեմբերի 9-ին` Բէյրութի «Ազդակ» օրաթերթի «Փիւնիկ» սրահում:

Լոս Անջելես (ԱՄՆ)

- Աճէմեան Հրանդ, «Ակնարկ Ամերիկահայ Վարժարաններու Պատմութեան» , 2011, Դ + 332 էջ (14 x 21.5 սմ.) (համառօտ տեղեկանք ամերիկահայ իւրաքանչիւր դպրոցի մասին, ամերիկահայ դպրոցին առնչուած մի քանի հիմնախնդիրների ուսումնասիրութիւն, օգտագործուած գրականութեան ցանկ): «Գիրքին հրատարակութիւնը իրականացած է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան մեկենասութեամբ»: Հեղինակը գիրքը ձօնել է կնոջը` Ատրինէին:

- «Հ. Բ. Ը. Մ.ի «Արտաւազդ» Թատերախումբի Երեսնամեայ Յուշամատեան 1979-2009» , խմբագիր` Հայկ Մսըրլեան, 2011, 140 էջ (թատերախմբի պատմութիւնը):

- Պապայեան Երուանդ, «Սիրուած Դէմքեր, Գիրքեր, Իրագործումներ Եւայլն» , 2010 [2011 թ.ի ամառ], 4 + 384 էջ (15.2 x 23 սմ.) (կրթական բազմավաստակ գործչի յուշերը, դիմանկարային ակնարկները, զանազան առիթներով գրաւոր ելոյթները եւ այլ նիւթեր): Գիրքը լոյս է տեսել հեղինակի զաւակների նախաձեռնութեամբ:

Շարունակելի

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4