Լիբանան
- Վահանեան (Ճանսըզեան) Վահան, «Մութնուլուսային Տեսիլքներ Հայկական Լոս Անճելըսէն» , տպ. «Երեւան», 2011, 255 էջ (հեղինակի` Լոս Անջելեսում խմբագրած ու հրատարակած «Նոր Հայաստան» օրաթերթում հրապարակուած 138 առաջնորդող խմբագրականներ, ակնարկներ եւ այլ գրութիւններ): Լոյս է տեսել տէր եւ տիկին Հերի Տրամէրեանի մեկենասութեամբ:
Կահիրե (Եգիպտոս)
- Յովհաննիսեան Նիկոլայ, «Արաբական պատմական արձանագրութիւններ Հայոց ցեղասպանութեան մասին» (արաբ.), արաբերէնի թարգմանիչ` Սահուր Թաուֆիկ, հրատարակութիւնՙ ՀԲԸՄ Կահիրէի մասնաճիւղի, 2011:
Կանադա
- Տատրեան Վահագն, Աքչամ Թաներ, «Դատավարութիւն Ստամբուլում. Հայոց ցեղասպանութեան դատավարութիւնները» (անգլ.), «Զօրեան» ինստիտուտի հրատարակութիւն, 2011 (թուրքական 14 թերթերից քաղուած` իթթիհադական ղեկավարների հետպատերազմեան 63 դատավարութիւնների ներկայացումն ու քննարկումը` այդ դատավարութիւնների բոլոր արձանագրութիւնների հրապարակումով):
Սիրիա, Դամասկոս
- Արիսեան Նորա, «Սիրիայի խորհրդարանների հայ պատգամաւորները 1928-2011 թթ.» (արաբ.), 2011 (հայազգի 21 պատգամաւորների կենսագրութիւնը, պատգամաւորական գործունէութիւնն ու դրա գնահատականը):
Սիրիա, Լաթաքիա
- Փանոսեան Տիրայր եպս., «Սուրբ Ներսէս Շնորհալի» (արաբ.), հայերէնից թարգմանութիւնը` Նիզար Խալիլիի, «Դար ալ-Հիուար» հրատարակչութիւն, 2011, 207 էջ:
Սիրիա, Հալեպ
- Ասատուրեան-Մանճիկեան Սեւան, «Քեսապի շրջանի հայութեան վիճակագրութիւն 2006-2007» , 2010:
- Թոքմաջեան Հրազդան (հրատարակութեան պատրաստեց), «Պետրոս Ադամեան» , «Բեմի հայ վարպետներ» շարքի հրատարակութիւն (մեկենաս` Ներսէս Տաղլեան), «Արին» հրատարակչութիւն, 2011 (հայ անուանի դերասանապետի խաղացած կերպարների լուսանկարներով, նրա ու իր մասին ասոյթներով եւ նրա գրչին պատկանող գծանկարներով` 13.6 x 19.6 չափսի 24 բացիկներ): Հրատարակութիւնը նուիրուած է Հալէպի Հ. Ե. Ը.ի «Ադամեան» թատերախումբի հիմնադրութեան 50-ամեակին:
- «Յուշեր Եւ Վկայութիւններ Մեթր Գրիգոր Էպլիղաթեանի մահուան առաջին տարելիցին Առիթով» , «Կիլիկիա» գրատուն-հրատարակչատուն, Հալէպ, 2011, 120 էջ (Սիրիայի խորհրդարանի 1953-1994 թթ. անդամ հալէպահայ ականաւոր փաստաբանի ու ազգային գործչի յուշեր եւ վկայութիւններ նրա մասին):
Ստամբուլ
- Իզրայիլ Նեսիմ Օվատիա, «1915 Մի մահուան ուղեւորութիւն - Գրիգոր Զօհրապ» (թուրք.), «Փենջերէ» հրատարակչատուն, 2011, 520 էջ (թուրք հրեա հեղինակը գրում է Պոլսի մասոնական մի ակումբում Գրիգոր Զօհրապի եւ Թալաաթի թղթախաղի, դրան հետեւած Զօհրապի ձերբակալութեան, տարագրութեան ու դաժան սպանութեան հանգամանքների մասին):
- Չեթինօղլու Սաիտ, «Զաւէն պատրիարքի` Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչների ցուցակը - Բնաջնջողները եւ առաքինի մուսուլմանները» (թուրք.), 2011 (Զաւէն Տէր-Եղիայեան պատրիարքի կազմած ցուցակը, որն անհերքելի ապացոյցներ է մատուցում Հայոց ցեղասպանության կազմակերպուած ու նախածրագրաւորուած բնոյթի մասին):
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ