- Բախտիար Հովակիմյան. «Շեքսպիրը հայ թատրոնում», ԵՊՀ հրատ. 2012, 540 էջ: Տպագրությունըՙ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության մեկենասությամբ: Հանրագիտակ-տարեգրության մեջ ամփոփված են Շեքսպիրի երկերի հրատարակությունների, թարգմանիչների եւ նրանց թարգմանությունների, շեքսպիրյան թեմաներով գրականության, Օթելլոյի եւ Համլետի դերակատարների առաջին ելույթների, շեքսպիրյան թեմայով փառատոների ու միջոցառումների միասին մատենագիտական ցանկերը եւ 25 պիեսի բեմադրությունների տարեգրությունը:
- Հակոբ Միքայելյան. «Աշնանային մենանուագ», Անթիլիաս, 2012, 176 էջ: «Ռիչըրդ եւ Թինա Գարօլան» հիմնադրամ, թիւ 12:
Ժողովածուն անուղղակի շարունակությունն է հեղինակի նախորդՙ «Տիկնիկը» եւ «Անավարտ համանուագ» գրքերի: Ներկայացված է ավելի քան կես դար առաջվա Հալեպըՙ հատկապես Նոր գյուղ հայկական ավանըՙ պարզ, տոհմիկ, ջերմ ու հայաբույր մթնոլորտովՙ գրավիչ պատկերներով, դրվագներով, մարդկային հետաքրքրական տիպարներով. հեղինակի կյանքի վաղ շրջանի հիշողություններ, որ շաղկապում, շարակցում են երկու աշխարհներըՙ անցյալն ու ներկան:
- «Հայոց ցեղասպաությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ: Փաստաթղթերի ժողովածու: Երեք հատորով, Վանի նահանգ, I հատոր, 236 էջ, Բիթլիսի նահանգ, II հատոր, 432 էջ, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, III հատոր, 496 էջ: Երեւան, 2012, «Զանգակ-97» հրատ.:
Գլխավոր խմբագիր, հեղինակ եւ կազմողՙ պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյան: Հեղինակ եւ կազմողՙ պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյան:
Ժողովածուն հրատարակության պատրաստելու եւ տպագրության հովանավոր «Վան» հասարակական կազմակերպություն:
Ժողովածուի երեք հատորները ներկայացնում են Հայոց մեծ եղեռնի վերապրածների վկայություններ, որոնցում անհերքելի փաստերի հիման վրա բացահայտված են թուրքական իշխանությունների կողմից 1915 թվականին Արեւմտահայաստանի վերոհիշյալ նահանգներում հայ բնակչության ոչնչացմանն ուղղված ծրագրերը, իրականացված գործողությունները, կազմակերպիչների եւ իրականացնողների անունները, հայ բնակչության կորուստները, ինչպես նաեւ ներկայացված են ինքնապաշտպանական կռիվները, փրկված բնակչության գաղթը Անդրկովկաս: