ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2020-02-07 | #6, 2020-02-14 | #7, 2020-02-21


ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ ԲՌՆԵՑ ՀԱՎԵՐԺԻ ՈՒՂԻՆ...

Փետրվարի 19-ին, 95 տարեկան հասկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, դերասան, սենարիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանը :

Հայ կինոդիտողի ու թատրոնի հանդիսատեսի կողմից անչափ սիրված Երվանդ մանարյանը ծնվել էր 1924թ., Արաքում (Իրան): Սովորելՙ տեղի Հայկազյան դպրոցում, այնուհետեւՙ Թեհրանի ամերիկյան, պարսկական քոլեջներում: 1946թ. մեծ ներգաղթի ժամանակ տեղափոխվել է մայր հայրենիք եւ սովորել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

Տարբեր տարիներին աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, «Ագուլիս» տիկինակային թատրոն-ստուդիայում, Գորիսի թատրոնում, Երեւանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում, Երեւան կինոմիավորումում եւ այլուր: 2007թ.-ից Կիեւի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր ղեկավարն է:

«Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» եւ բազում այլ ֆիլմերի սցենարի հեղինակն է: Մարմնավորել է մի շարք դերեր: Հայ կինոյի պատմության մեջ անմոռանալի ու անկրկնելի է նրաՙ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում մարմնավորած Երվանդի կերպարը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4