ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2020-02-21 | #8, 2020-02-28 | #9, 2020-03-06


ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՎԵՊԸ ԱՆԳԼԵՐԵՆ

Լոնդոնի «Ուանուորլդ» («Մեկ աշխարհ») հրատարակչությունը լույս է ընծայել ռուսագիր հայ գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպըՙ Լիզա Հեյդըն Էսփենշեյդի թարգմանությամբ: Գիրքը հասանելի է amazon կայքումՙ էլեկտրոնային եւ տպագիր տարբերակներով, իսկ շաբաթավերջին վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի գրախանութներում:

Հայկական լեռնաշխարհում կորած գյուղի տարեց բնակիչների մասին պատմող այս վեպը մինչ այժմ թարգմանաբար հրատարակվել էր հայերեն, լատվերեն, էստոներեն, ֆրանսերեն եւ իտալերեն:

Անգլերեն հրատարակության շապիկին ռուս ժամանակակից գրող Լյուդմիլա Ուլիցկայայի խոսքերն ենՙ «Կարդացե՛ք այս վեպը, այն հոգու սպեղանի է»:

Հիշեցնենք, որ Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2015 թվականին եւ արժանացել է Ռուսաստանի Դաշնության «Յասնայա Պոլյանա» գրական բարձրագույն մրցանակին:

Մեր շնորհավորանքները օտարալեզու, բայց միշտ հայաշունչ Նարինե Աբգարյանին:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4