RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 757, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ՎԵՐԱԴԱՐՁԻ» ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնի հանդիսավոր փակումը:

Բարձրակարգ երաժշտության հետ հաղորդակից դառնալուն օգնում են դասական երաժշտությանը նվիրված տարատեսակ փառատոնները, որոնցից է «Վերադարձի» փառատոնը: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ օր օրի հայ հանդիսականն ավելի մեծ հետաքրքրությամբ է ներկա գտնվում դասական համերգների:

Հովանավորների աջակցության շնորհիվ էլ, վերոնշյալ փառատոնի շրջանակում կազմակերպվող համերգների մուտքն ազատ է` անվճար:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական հոգածության եւ աջակցության շնորհիվ, արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի եւս հնարավորություն ընձեռեց մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող եւ ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:

Ամփոփիչ համերգին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, իսրայելաբնակ մեր հայրենակից Վահագն Պապյանը:

Վահագն Պապյանի եւ ՀՊՖՆ կատարմամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հնչեց Ս. Ռախմանինովի Դաշնամուրային թիվ 3 Կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում Ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Պ. Ի. Չայկովսկու N4 Սիմֆոնիան:

Վահագն Պապյանն ավարտել է Մոսկվայի Պետական կոնսերվատորիան (պրոֆ. Մ. Վոսկրեսենսկու դաս.): 1982-ին տեղափոխվել է Պետերբուրգի կոնսերվատորիա` դիրիժորություն ուսանելու: Նրան դասավանդել է լեգենդար պրոֆեսոր Իլյա Մուսինը: Ապա Վալերի Գերգիեւը նրան հրավիրում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբ, որտեղ 3 տարի անց նա ստանձնել է գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի հետ որպես դիրիժոր եւ որպես դաշնակահար: Այնուհետեւ տեղափոխվել է Իսրայել, որտեղ ստանձնել է Բիր Շեւա Սիմֆոնի նվագախմբի դիրիժորի պաշտոնը: Նա աշխատել է նաեւ Երուսաղեմ Սիմֆոնի նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր, ղեկավարել է նաեւ Ղազախստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը:

Որպես դաշնակահար նրա միջազգային համերգաշրջանները ներառում են ելույթներ Բազելում, Բարսելոնայում, Ժնեւում, Տորոնտոյում, Օտտավայում, Նյու Յորքում, ինչպես նաեւ համերգներ Հարավային Ամերիկայում եւ Հեռավոր Արեւելքում:

«Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնն անցկացվեց նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ