Ի՞նչ են պահանջում կենսաթոշակային նոր համակարգի եւ մասնավորապես նրա հիմնական` պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքողները: Նրանց դժգոհության հիմնական պատճառը իրենց աշխատավարձից իրենց իսկ ապագա կենսաթոշակի համար պահվող 5 տոկոսն է, ինչը նրանք համարում են որպես իրենց եկամտի կրճատում այդ չափով: Տրամաբանությունը մոտավորապես սա է. «Ի՞նչ իմանանքՙ 20-30 տարի հետո ինչ ...
Ուկրաինացի օրենսդիրները երեկ ձախողեցին ընդունելու օրինագիծը, որ թույլ կտար ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյին բժշկական օգնություն ստանալ արտերկրում: Որ նման օրինագիծը չընդունվեց, ուկրաինական իրավագիտական մտքի ու պրակտիկայի առումով ողբերգություն չէ, սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստացի այս ձախողմամբ Ուկրաինան ստեղծեց մի իրավիճակ, երբ Ասոցիացման համաձայնագրի ակնկալվող ստորագրումը Վիլնյուսում անհնար է, քանի ...
Այսօր կնշվի հայկական դրամի թողարկման 20-ամյակը: Այդ կապակցությամբ Ժամը 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ընդունելություն է հրավիրել, իսկ Ժամը 19.30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա տոնական միջոցառում:
Հանրապետությունում առաջիկա մի քանի օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 22-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ եւ մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արեւելյան` 3-8 մ/վրկ արագության, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-24-ին ցերեկը կբարձրանա 3-4, արեւելյան շրջաններում` ...
Նոյեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հասել է Բաքու: Տպավորություն է ստեղծվում, թե նա օդանավակայանից անմիջապես ուղեւորվել է Ալիեւների ընտանեկան գերեզմանոց: Համենայն դեպս, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բելառուսի նախագահը նույն օրը «ծաղկեպսակ է դրել» եւ Հեյդար Ալիեւի, եւ Զարիֆա Ալիեւայի (Իլհամ Ալիեւի մոր), եւ Ազիզ Ալիեւի (Իլհամ Ալիեւի ...
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երկրի «Բասիջ» աշխարհազորի առջեւ ելույթ ունենալովՙ հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի ատոմային մշակումներից: Նա նաեւ դատապարտել է «Վեցյակ»-Իրան բանակցություններում Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը եւ հայտարարել է, որ Իսրայելի պետությունը «դատապարտված է անհետացման»:
«Տարածաշրջանային եւ տեղական լեզուների մասին» Եվրոպայի խորհրդի հռչակագրի վավերացման համար խորհրդարանական քննարկումներ են ընթանում: Վրաց խորհրդարանի մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի այս հայտարարությունը ներկայացրել է «Հարավային դարպաս» կայքէջը:
Վրաստանն արդեն նոր վարչապետ ունի, որ ժամանակին նախկին վարչապետին պատկանող ընկերություններից մեկի աշխատակիցն էր: Նոյեմբերի 20-ին վրացական խորհրդարանը հաստատեց նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ներկայացրած կառավարության կազմը, որից հետո էլ երեկ Վրաստանի նախագահը ստորագրել է Իրակլի Գարիբաշվիլուն վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով վերջին մի քանի օրերին հանդես է գալիս, իր խոսքով` հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելուն ուղղված քայլերով, այդ մասին արած հայտարարություններում հնչեցրած նախապայմաններին հավելել է «պատմական հանձնաժողովի» պայմանը եւս:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013թ. նոյեմբերից մինչեւ 2014թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում, համապատասխան ուսումնական հաստատություններում անցկացնել 2012 եւ 2013 թվականների մրցույթներով անցած դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների փորձարկում: Հրամանով հաստատվել է նաեւ դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցը: Միաժամանակ, Դասագրքերի շրջանառու հիմնադրամին ...
Մշակույթի նախարարությունը եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, համագործակցությամբ Գրողների միության, «Գրական թերթի» եւ «Դրամատուրգիա» հանդեսի, 2013 թ. նոյեմբերի 15-25-ը հայտարարում են «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական ընթերցումների հայտերի ընդունում: Հայտը պետք է ընդգրկի հեղինակի համառոտ բնութագիրը, կապի տվյալները եւ դրամատիկական երկի տպագիր եւ էլեկտրոնային տարբերակները:
Կենսաթոշակային նոր` պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքողները երեկ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել: Նրանց հիմնական պահանջն էր հետաձգել նոր համակարգի եւ մասնավորապես կուտակային բաղադրիչի կիրառումը: Նրանք կառավարությունից պահանջում էին պատասխանել իրենց գրավոր պահանջներին: Ցուցարարների հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա խոստացավ ներկայացրած գրավոր ...
Նոյեմբերի 2-4-ը Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) համալսարանում տեղի ունեցած մահմեդականացած (մահմեդականացված) հայերի համաժողովը, նույն օրերին եւ նույնպես Ստամբուլում Արեւմտահայոց ազգային համագումարի պատվիրակության հանդիպումները թուրքական քաղաքական եւ իրավաբանական շրջանակների հետ առիթ են ի մի բերելու հայ-թուրքական առնչությունների ողջ փաթեթը եւ վերլուծելուՙ հասկանալու համար, թե ո՞ւր են տանում այս առնչությունները, մոտեցնո՞ւմ են դրանք ...
Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական բանկի, առեւտրային բանկերի, ապահովագրական եւ աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Եթե ասենք, որ հայկական ոչ մի լրատվամիջոց, անգամ` հանրային, թիվ մեկ, համահայկական, արեւմտամետ, ռուսամետ եւ այլն, իր նախագծերը մշակելիս կամ հոդվածաշար սկսելիս երբեք նախօրոք սոցիալական հարցում չի անցկացնում, որեւէ նորություն ասած չենք լինի. սա վաղուց հայտնի տխուր եւ օբյեկտիվ պատճառներ ունեցող փաստ է: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ հայկական բոլոր ...
Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» կենտրոնում հրավիրվել է կոնֆերանս` «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով:
Թէքէեան մշակութային միութեան եւ իր քոյր միութիւններու առաջին խորհրդաժողովը տեղի ունեցաւ Լոնդոնի Թարա Քոփթըն հիւրանոցին մէջ, հիւրընկալութեամբ եւ կազմակերպութեամբ ԹՄՄ-եան Լոնդոնի մասնաճիւղի վարչութեան:
Մի քանի տարի առաջ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ծառի բնի մոտ կուտակված գրքերը ապշեցուցիչ տպավորություն թողեցին: Որպես անպետքական իրերՙ դրանք դուրս էին նետվել. մարդը չէր էլ ջանացել վերնիսաժի հնագրավաճառներին մոտենալ, միանգամից փողոց էր նետել: Սա հիշեցիՙ Բեյրութում լույս տեսնող «Կամար» հանդեսի վերջին համարի խմբագրականը կարդալիս, որտեղ նկարագրածը ավելի ցավեցնող ու ...
Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում նոյեմբերի 24-ին տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգը` նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին:
Այս օրերին տարբեր լրատվամիջոցներ կազմել են ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության չմեկնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: ՀՀ հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 101greatgoals-ի եւ ESPN-ի կազմած տարբերակներում:
ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Եկատերինբուրգի «Ուրալը»: Այս մասին armsport.am-ին տեղեկացրել է Մինասյանի գործակալ Արկադի Վասիլյանը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցել է Չիլիի Սանտյագո քաղաքում անցկացված թենիսի ցուցադրական մրցաշարին: Նա երկու խաղափուլում պարտվել է չիլիացի Նիկոլաս Մասուին (4-6, 2-6): Մյուս մրցախաղում աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին (7-6, 6-4):
Անցումային պատասխան խաղում ոչ-ոքի խաղալով Հորդանանի հավաքականի հետ, Ուրուգվայի ընտրանին դարձավ 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վերջինՙ 32-րդ մասնակիցը:
Չեննայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով Թեջա Ռավիին, վաստակեց 5,5 միավոր: Դա լավագույն արդյունքն է հայ շախմատիստների մեջ: 5-ական միավոր են վաստակել Լեւոն Բաբուջյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանն ու Կարինա Համբարձումովան: Բաբուջյանը պարտվեց Միշրա Սվայամսին: Պետրոսյանն ու Հայրապետյանը հաղթեցին, իսկ Համբարձումովան հաշտություն կնքեց մրցակցի հետ: 4,5 միավոր ...
Բուդապեշտում ընթացող շախմատի մրցաշարում առայժմ անհաջող է հանդես գալիս 13-ամյա ամերիկահայ, ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը: 5-րդ տուրում նա 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց ամերիկացի 15-ամյա միջազգային վարպետ Կայդեն Տրոֆի հետ մրցախաղում: 5 տուրից հետո Սեւյանը 1 միավոր է վաստակել: Առաջատարը Իմրե Բալոգն է, որն ունի 3,5 միավոր:
Մագնուս Կառլսենը գործնականում վճռեց Վիշվանաթան Անանդի հետ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի ելքը` 9-րդ պարտիայում հաղթանակ տոնելով 29-րդ քայլին: Դա Կառլսենի 3-րդ հաղթանակն էր: Նա առջեւում է 6-3 հաշվով: