RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013



Տեղադրվել է` 2013-11-21 23:23:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1045, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԽԱՄԵՆԵԻՆ ԽՈՍԵՑ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ «ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երկրի «Բասիջ» աշխարհազորի առջեւ ելույթ ունենալովՙ հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի ատոմային մշակումներից: Նա նաեւ դատապարտել է «Վեցյակ»-Իրան բանակցություններում Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը եւ հայտարարել է, որ Իսրայելի պետությունը «դատապարտված է անհետացման»:

«Իսրայելի վարչակարգը հենվում է խախուտ հիմքի վրա, իսկ որեւէ արհեստական երեւույթ չի կարող դիմանալ ժամանակի փորձությանը», հայտարարել է Խամենեին:

Նա ընդգծել է, որ Իրանը չի ընկրկի արտաքին ճնշումների եւ պատժամիջոցների դեմ հանդիման: Խամենեին ավելացրել է, որ Իրանը քեն չի պահում ամերիկյան ժողովրդի նկատմամբ եւ ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ: Իսրայելական newsru.co.il կայքէջը գրում է, որ իրանցի աշխարհազորայինները նրա այդ հայտարարությունն ընդունել են «Մա՛հ ամերիկացիներին» բղավոցներով:

Քաղաքական մեկնաբաններից շատերը կարծում են, որ իրանցիների միջուկային ծրագրի շուրջը «Վեցյակի» երկրների եւ Իրանի վերսկսած բանակցություններում հնարավոր է համաձայնագրի ստորագրումՙ չնայած Իսրայելի կառավարության նախաձեռնած հակաիրանական դիվանագիտական արշավին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ