Եթե Ադրբեջանը թուրքական պետություն է, ապա, թերեւս, Բաքվի արտաքին քաղաքականությունն էլ կառուցվում է հայտնի ասույթի վրա. «Թուրք զինվորը կարող է պարտվել, թուրք դիվանագետը` երբեք»: Խնդիրն այն է, սակայն, որ Ադրբեջանը թուրքական պետություն է այնքանով, որ ստեղծվել է Թուրքիայի կողմից, բայց այնտեղ իշխող վարչախումբը չի ուզում կառավարվել Թուրքիայից, փորձում է, ինչպես ...
Հակառակ տնտեսական սուր ճգնաժամին, որը մոլեգնում է ոչ միայն Ֆրանսիայում, հայկական համայնքները մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին ֆրանսահայ հայտնի ֆիլմարտադրող Ռոբերտ Կետիկյանի եւ դերասանուհի Արիան Ասկարիսի կոչինՙ առատաձեռն մասնակցություն բերելու «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին, Փարիզից հաղորդում է լրագրող Ժան Էսքիյանը: Մարդասիրական ու հայրենասիրական ձեռնարկը կազմակերպվել էր Հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից եւ կոչվում է ...
Ինչպես տեղեկացանք «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, վերջինիս եւ «Էյր Ֆրանս» ավիաընկերության բանակցություններով ձեռք է բերվել համաձայնություն` 2014թ. չվացուցակում «Էյր Ֆրանսի» չվերթերի քանակը հասցնելու շաբաթական 7 չվերթիՙ նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն:
Իրանցիների միջուկային ծրագրի շուրջը Ժնեւում «Վեցյակի» երկրների (ԱՄՆ- ՌԴ, ՉԺՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) եւ Իրանի ներկայացուցիչների վարած հնգօրյա բանակցություններից հետո նոյեմբերի 24-ին ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Թեհրանը պետք է կրճատի միջուկային աշխատանքները եւ թույլատրի միջազգային փորձագետների այցելությունները սեփական միջուկային օբյեկտներ: Փոխարենը մասնակիորեն կվերացվեն հակաիրանական տնտեսական պատժամիջոցները:
Շոտլանդիան իրեն Մեծ Բրիտանիայից անկախ կհռչակի 2016 թ. մարտի 24-ին, եթե 2014 թ. նախատեսված հանրաքվեի ժամանակ անջատման օգտին քվեարկի շոտլանդացիների մեծամասնությունը: Այդ մասին հաղորդում է BBC News հեռուստաալիքը:
Հազիվ թե Հայաստանում «բերկրանք» ապրեն ռուս-թուրքական հարաբերությունների հետեւողական զարգացման կապակցությամբ: Մանավանդ երբ մեկը մեր ռազմավարական դաշնակիցն է, մյուսըՙ մեր հավերժական թշնամին: Զգացմունքային առումով հայերիս կարելի է հասկանալ, սակայն երկու երկրներին միավորող տնտեսական լայնածավալ փոխշահավետ համագործակցությունը գերիշխող գործոն է նրանց հարաբերություններում: Բանը հասել է նրան, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի օրերս Ռուսաստան ...
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, ըստ «Ազե.ազ» գործակալության, ադրբեջանակն ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր չէ Եվրոմիության ասոցիացված անդամ դառնալ:
Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վաժարանը Սեւրում գործում է 1928 թվականից: Տարիների ընթացքում կրթական այս հաստատությունը եղել է հայապահպանման հիրավի որոնված օջախ, որտեղ ուսանել են աշխարհի տարբեր կողմերից եկած սփյուռքահայ շատ ուսանողներ, նրանց մեջ ապագա նշանավոր արվեստագետներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ:
Բոլոր տեսակի Տեր Վռազներին եւ Ջուրը չտեսած-հանվածներին մատնացույց ենք անում Ուկրաինան, որտեղ երեկ լարված էր, ինչպես երբեւէ. Կիեւի կենտրոնն անհանգիստ էր, բախումներ էին տեղի ունենում պիկետավորների ու ոստիկանների միջեւ, իսկ ըստ տարբեր լուրերի` պիկետված կառավարության շենքից նախարարները փախչում էին հետնամուտքով: Եթե Ռուսաստանի գլխավոր գայթաքարն Ուկրաինան էր` ապա նա ստացավ ոչ ...
Շաբաթ եւ կիրակի ընթանում էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը: Համագումարին հնչել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը` հանգուցային կետ ունենալով այն միտքը, որ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի հարստությունն են, նրանց գործունեությունը բխում է հայության շահերից:
ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման որոշ խնդիրներ վերհանելու եւ հայաստանյան մի շարք բուհերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ այս բնագավառում այլ շահակիցների հետ դրանց հնարավոր լուծումները միասնաբար գտնելուն էին ուղղված Երեւանի «Գլաձոր» համալսարանի կողմից այս տարի կազմակերպված երեք համաբուհական սեմինարները:
«Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելուց հետո, «Էյր Արմենիա» ավիաընկերությունից բացի, գործունեություն կծավալի տեղական երկրորդ` SKY NET ավիաընկերությունը: Ինչպես երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց SKY NET ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Վարդանյանը , իրենց ավիաընկերությունը ստեղծվել է 2011-ին: Ընկերությունն առայժմ ունի միայն մեկ ինքնաթիռ` անգլիական արտադրության երկշարժիչ 19-տեղանոց ...
Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի նշանավոր Հոգեվանքը կամ Կարմիր վանքը, որն, ըստ տեղեկությունների, ժամանակին մենաստան է եղել, այժմ բաղկացած է միայն մեկ եկեղեցուց: 1205 թվականին կառուցված եւ արձանագրություններում Սբ Կարապետ կոչվող այդ եկեղեցում անցած շաբաթ օրը, շուրջ վեց տասնամյակ ընդմիջումից հետո, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի ձեռամբ վերաօծվեց սուրբ սեղանը ...
Նոյեմբերի 23-ին ձեռամբ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվեցին Ալաթուման գյուղի Սուրբ Երրորդություն անունը կրող եկեղեցին եւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարըՙ մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգեն վրդ. Սալիբյանի, Արագովայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տաթեւ քահանա Մարուքյանի եւ Տիգրան քահանա Մխիթարյանի: Եկեղեցու վերաօծման կարգից անմիջապես ...
Կանադացի մի խումբ գիտնականներ պարզել են, որ մարդուն «ավելի լավ ապրելու համար» օգնում է առավոտյան վազքը: Այսինքն, բարեկեցիկ կանադացի գիտնականների կարծիքով, եթե մարդը զարթնելուց անմիջապես հետո, նախքան նախաճաշը դուրս գա փողոց եւ սկսի վազել, ուրեմն «ավելի լավ կապրի»: Հնդիկ այուրվերդիստների կարծիքովՙ մարդը ավելի լավ կապրի, եթե չսնվի արեւը մայր մտնելուց ...
Դեյվիդ Լուրսենը Գրինֆիլդից (Վիսկոնսին) հիացմունքով է արտահայտվում Մազմանյան ընտանեկան քառյակի մասին: «Այդ քառյակը Սբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում հոկտեմբերի 25-ին կայացած համերգի ժամանակ ունկնդիրներին երաժշտության համաշխարհային շրջագայության տարավՙ միշտ Հայաստանը ունենալով որպես ելակետ», գրում է նա վիրտուոզ քառյակի բազմակողմանի տաղանդի մասին: «Նրանք մեզ տարան արեւելյան Եվրոպայից դեպի Իսպանիա, Իռլանդիա, Մ. ...
«Դաշնակահար Տիգրան Համասյանը ջազին տալիս է հայկական երանգ» վերնագրով անգլիական «Գարդիան» թերթում երկար հոդված է տպագրել մշակութային մեկնաբան, լրագրող Ջոն Լուիսը: Հոդվածը արտատպել է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթն իր նոյեմբերի 2-ի համարում:
Մինչ Հայաստանում պայքարում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու համար` որպեսզի «գենդեր» բառը հանեն նախագծից, Եվրոպական ամենահայտնի «չքաղաքականացված» մրցույթին այս տարի կմասնակցի «գենդերային հավասարության» ջատագով մի իգացած «տղա»:
Հարցազրույց ՀՀ Նկարիչների միության եւ ՀՀ լրագրողների միության անդամ, արվեստաբան Լեւոն Լաճիկյանի հետ: Ծնվել է թվականին Գյումրիում, սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում եւ «Գեղագիտություն» բաժնի ասպիրանտուրայում: Հինգ գրքերի հեղինակ է: Ունեցել է ցուցահանդեսներ Գորիսում, Գյումրիում, Երեւանում եւ Նյու Յորքում: 2010 թվականին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»:
Սանկտ Պետերբուրգում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից մեդալների հարուստ ավարով երեկ հայրենիք վերադարձան հայ սամբիստներըՙ նվաճելով 5 մեդալ: Գերազանց հանդես եկավ Աշոտ Դանիելյանը, որը եռամյա ընդմիջումից հետո կրկին աշխարհի չեմպիոն հռչակվեց: Մինչեւ 82 կգ քաշային կարգում հանդես եկած ստեփանակերտցի սամբիստը հաջորդաբար պարտության մատնեց կորեացի Սեունգ Կվոն Չոյին, մավրիտանացի Մարուան Օուլհային, իրանահայ ...
Երեկ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրեր հանձնեց 12 հայ մարզիչներիՙ Վարդան Մինասյանին, Ռաֆայել Նազարյանին, Սուրեն Չախալյանին, Վարազդատ Ավետիսյանին, Վարդան Բիչախչյանին, Սեւադա Արզումանյանին, Աբրահամ Խաշմանյանին, Աշոտ Ավետիսյանին, Աշոտ Բարսեղյանին, Արմեն Սանամյանին, Ալբերտ Սաֆարյանին եւ Սլավա Գաբրիելյանին:
Որոշ ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 13-րդ տուրում հետաքրքրությամբ էր սպասվում առաջնության առաջատար «Արարատի» մրցավեճը հետնապահ «Ալաշկերտի» հետ, որը նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ 2 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Սակայն արարատցիներին դիմագրավել «Ալաշկերտը» չկարողացավ: Ինչպես առաջին շրջանում, այս անգամ էլ «Արարատը» հաղթեց խոշոր հաշվով (3-0): Գոլերի ...
Չեննայում ավարտված շախմատի մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Լեւոն Բաբուջյանըՙ 7,5 միավորով զբաղեցնելով 8-րդ տեղը: Ավարտական 2 տուրերում Բաբուջյանը ոչ-ոքի խաղաց Սիդհարթ Ռավիչանդրանի հետ ու հաղթեց Ադիթիա Ուդեշիին: Սամվել Տեր-Սահակյանը 7 միավորով գրավեց 12-րդ տեղը: Սամվելը 10-րդ տուրում հաղթեց Վահե Բաղդասարյանին, իսկ մրցաշարն ավարտեց Վասիլի Պապինի հետ ոչ-ոքի ...
Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ: Մոտ օրերս նա Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում ծնկի վիրահատության կենթարկվի: Այսօր Մովսիսյանը բուժզննում կանցնի, որից հետո կորոշվի վիրահատության օրը:
Բուդապեշտում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Սամուել Սեւյանը վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքըՙ պարտության մատնելով գրոսմայստեր Զոլթան Վարգային: Հաջորդ տուրում 13-ամյա պատանին ոչ-ոքի խաղաց մեկ այլ գրոսմայստերիՙ Իմրե Բալոգի հետ, իսկ 8-րդ տուրում պարտվեց Լեւենտե Վայդային: 8 տուրից հետո Սեւյանը 2,5 միավորով 5-րդ տեղում է: 5,5-ական միավորով առաջատարներն են Ցաբ Հորվաթը, ...