Սեպտեմբերի 3-ից սկսած հայկական քաղաքական արեալում եւ ընդհանրապես երկրում ոչինչ նման չէ սեպտեմբերի 3-ից առաջվա ժամանակին: Ամեն օր ինչ-որ բան է փոխվում, ամեն օր նոր նրբերանգներ կան, որոնք ամենայն մանրամասնությամբ ամբողջացնում են մի իրավիճակ, երբ Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան կամ գրեթե չկան, ամեն ինչ պտտվում է արտաքին քաղաքական մոտեցումների շուրջը: ...
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնն առաջարկել է վերանայել Եվրոմիության ներսում տեղաշարժվելու սկզբունքը եւ «սահմանափակ» դարձնել ներգաղթը: Իր նախաձեռնությունները նա ներկայացրել է «Ֆայնենշըլ թայմս» թերթում հրապարակված հոդվածում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ որոշեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի եւ ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները, որոնք սկսվելու են Ժնեւում 2014 թ. հունվարի 22-ին, կանցկացվեն առանց Ասադի մասնակցության: Այդ մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Սարգիս Սարգսյանը մեկն է այն հիվանդներից, որոնք ընկել են կասկածելի միջնորդների ու անկուշտ բժիշկների ճանկը: Սարգսի մեջ բժիշկները հայտնաբերել են քաղցկեղ: Գերմանացի բժիշկները համակարգչային նկարների միջոցով նրան ցույց են տվել, թե քաղցկեղի հետեւանքով ինչպես են նրա լյարդում, թոքերում եւ ուղեղում արդեն տարածվել մետաստազները:
Այս տարվա հունիսին չինական արտադրության մեկ տասնյակ նոր ավտոբուսների ներկրումը եւ համար 1 ուղեւորատար երթուղում դրանց արդեն սովորական դարձած երթեւեկությունը Գյումրիում խիստ ուրախացնող նորություն էին, այստեղ ներքաղաքային ավտոբուսային երթուղիների վերականգնման առաջին կարեւոր քայլը: Օրերս բերված եւս վեց նույնպիսի ավտոբուսներով վերագործարկվել է նաեւ համար 40 երթուղին, որը ձգվում է «Անի» թաղամասից ...
Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելը ներդրումներ ներգրավելն ու մրցակցային դաշտի բարելավումն է, ինչը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանի ՙ երեկ ներկայացրած «Հայաստանի Հանրապետություն` կուտակում, մրցակցություն եւ միակցելիություն» ուսումնասիրության հիմնական գաղափարը սա էր: Գոհար Գյուլումյանը հայտնեց, որ ուսումնասիրության մեջ հաշվի չեն առնվել վերջին ...
Կառավարությունն այսօրվա որոշմամբ Երեւան քաղաքի Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցներին եւ Սիրահարների զբոսայգուն հարող Կոզեռն կոչվող տարածքի նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչելու որոշում կընդունի:
Արդեն մի քանի շաբաթ է, որ ԳԿԽ-ն տառապում է ԳԿԽ-ի նախագահՙ Ազատ Օրդուխանյանի վտանգավոր կողմնորոշումներից, աշխատաձեւից եւ դրանցից բխած անառողջ եւ խառնաշփոթ մթնոլորտից: Վերջերս հայաստանյան մամուլի մեջ նա տարածել է մի շարք անստույգ լուրեր, որոնք շփոթեցրել են հայ հասարակությանը, առավել պառակտելով եւ անախորժ մթնոլորտ ստեղծելով գերմանահայ համայնքի ներքին կյանքում: Մի ...
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի` նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի այն արտահայտությանը, թե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի իբր բարձր սակագները անդրադարձել են «Արմավիայի» սնանկացման վրա: «Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն հյուրընկալել է «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջեւ անցկացված խաղարկության երկրորդ փուլի hաղթողներին, որոնք հրավիրված էին ընկերության գլխամասային գրասենյակՙ իրենց նվերները ստանալու համար: Նվերները հանձնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ՌԴ մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Իրաքի դեսպան Իսմայիլ Շաֆիկ Մուհսինի հետ: Զրույցի ընթացքում պատրիարքը մտահոգություն է արտահայտել Իրաքից քրիստոնյաների զանգվածային արտագաղթի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
Այսօրՙ նոյեմբերի 28-ին, ժամը 16-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24) տեղի կունենա «Ակադեմիական գիտելիքների կառավարման խնդիրները» թեմայով սեմինար: Զեկույցով հանդես կգա Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի պետական համալսարանի մասնաճյուղի ռեկտոր Ս. Վ. Վարդանյանը:
Կրթությունը առանձահատուկ կարեւորելը հայերիս ազգային հպարտությունն է, եւ իզուր չէ, որ այս հողի վրա Վանաձորը մեծ ալեկոծումերի մեջ է հայտնվել: Մանկավարժական եւ ճարտարագիտական բուհերը միավորելու անակնկալ լուրը ափերից հանել է ողջ քաղաքը:
Երեքշաբթի, 26 նոյեմբերին, Աւստրիոյ ORF Ռադիո-հեռուստատեսութեան մշակութային տան սրահում տեղի ունեցաւ Աւստրիայում Հայաստանի դեսպանութեան, Երեւանի Ցեղասպանութեան թանգարանի եւ Աւստրիոյ Հայ առաքելական եկեղեցական համայնքի համատեղ կազմակերպած, աւստրիացի գրող, հայ Ժողովրդի բարեկամ` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առաջին հրատարակման 80-ամեակին նուիրուած հանդիսաւոր միջոցառումը, որին իրենց համագործակցութիւնն էին բերել նաեւ Աւստրիոյ ...
Երաժշտութեան բնագաւառում կարելի է յիշել բազմաթիւ հայ արուեստագէտների անուններ, որոնք իրեց կատարողական արուեստով արժանացել են երաժշտասէր հասարակութեան եւ բծախնդիր քննադատների բարձր գնահատանքին միջազգային երաժշտական շրջանակներում:
Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կտրվի «ՀՀ վարչապետի գավաթի» հանդբոլի միջազգային 4-րդ մրցաշարի մեկնարկը: Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն: Հանդիպումը կսկսվի ժամը 16-ին: Իսկ մինչ այդ մրցասպարեզ դուրս կգան Ուկրաինայի եւ Վրաստանի հանդբոլիստները:
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց իտալական «Նապոլիի» նկատմամբՙ շարունակելով պայքարը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար: Այդ հաջողությունում մեծ էր Հենրիխ Մխիթարյանի ներդրումը, որն իրեն հիանալի դրսեւորեց: Հենրիխը մի քանի հիանալի անցումներ կատարեցՙ շրջանցելով մրցակցի 2-3 խաղացողների: Ափսոս միայն, որ դրանք ...
Հնդկաստանի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով Շարմա Հիմանշուին, վաստակեց 2,5 միավոր: Լեւոն Բաբուջյանը ոչ-ոքի խաղաց Պոնուսվամու Կոնգուվելի հետ: Նա 2 միավոր ունի: Նույնպիսի արդյունք ունի Հովիկ Հայրապետյանըՙ ոչ-ոքի խաղալով Տեջա Ռավիի հետ: Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել է 1,5 միավոր, Վահե Բաղդասարյանըՙ 1: Մարիա Գեւորգյանը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
Շախմատի աշխարհի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը մասնակիցներից ամենացածր միջին վարկանիշ (2493) ունեցող Եգիպտոսի ընտրանին էր: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանին այս տուրում հանգիստ էր տրամադրվել: Առաջին խաղատախտակը ներկայացնում էր Սերգեյ Մովսիսյանը, իսկ 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, որն էլ առաջին միավորը պարգեւեց մեր թիմին` արդեն ...