RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013



Տեղադրվել է` 2013-11-27 23:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 815, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՑ ԵՎՍ 30-Ը` ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ, ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն հյուրընկալել է «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջեւ անցկացված խաղարկության երկրորդ փուլի hաղթողներին, որոնք հրավիրված էին ընկերության գլխամասային գրասենյակՙ իրենց նվերները ստանալու համար: Նվերները հանձնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խաղարկությունը կազմակերպվել էր «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների այն բաժանորդների համար, ովքեր տվյալ պահին ունեցել են «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդագրություն: Խաղարկությանը չեն մասնակցել միակողմանի կամ երկկողմանի անջատված հեռախոսահամարները, ինչպես նաեւ նախորդ խաղարկության արդյունքում սմարթֆոն ստացած 20 բաժանորդները:

Նոյեմբերի 24-ին կայացած խաղարկությունը կազմակերպվել է տեսախցիկների առջեւ: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիր: Բաժանորդները տեղեկացել են խաղարկության եւ դրա պայմանների մասին` SMS հաղորդագրության միջոցով: Ընդհանուր առմամբՙ հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին կխաղարկվի 100 սմարթֆոն:

«Անձնական», «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմներից մեկի համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

Եռամսյա այս խաղարկությունը եւս մեկ անակնկալ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` իր հավատարիմ բաժանորդներին խրախուսելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ