RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-27 23:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթի» 4-րդ մրցաշարը

Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կտրվի «ՀՀ վարչապետի գավաթի» հանդբոլի միջազգային 4-րդ մրցաշարի մեկնարկը: Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն: Հանդիպումը կսկսվի ժամը 16-ին: Իսկ մինչ այդ մրցասպարեզ դուրս կգան Ուկրաինայի եւ Վրաստանի հանդբոլիստները:

Երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս անգամ մրցաշարին մասնակցելու են մինչեւ 18 տարեկան հանդբոլիստները: Նպատակն այն է, որ մրցակից թիմերն ինչպես հարկն է ստուգեն իրենց պատրաստվածության մակարդակը հաջորդ տարվա հունվարին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարից առաջ: Այդ մրցաշարում հայ հանդբոլիստները Ռումինիայում մրցելու են տանտերերի եւ թուրքերի հետ:

Հանդբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը «Վարչապետի գավաթի խաղարկությանը» նախապատրաստվելիս Թբիլիսիում մրցաշարի է մասնակցել: Եթե նախորդ խաղարկություններում մեր մեծահասակների հավաքականում ընդգրկված էին Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Գերմանիայում հանդես եկող հայ հանդբոլիստներ, ապա այս անգամ ստիպված ենք ապավինել սեփական կադրերին:

2015-ին կայանալիք Համահայկական խաղերի հանդբոլի մրցաշարին նախապատրաստվելու նպատակով մտադրություն կա «Վարչապետի գավաթի» հաջորդ խաղարկության մասնակից թիմերի ղեկավարներին խնդրել, որպեսզի հնարավորության դեպքում իրենց կազմերում հայազգի մարզիկների ընդգրկեն:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ թեեւ հանդբոլը մեր հանրապետությունում մասսայականություն է վայելում, սակայն սիրողական մակարդակի վրա է: Պրոֆեսիոնալ ակումբների ստեղծման համար ֆինանսական զգալի միջոցներ են անհրաժեշտ: Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան պետբյուջեից տարեկան 18 մլն դրամ է ստանում, ինչը բավարար չէ ՀՀ առաջնությունների անցկացման եւ միջազգային մրցաշարերի մասնակցության համար:

Թեեւ այս ամենին, մարզաձեւը մեծ տարածում ունի Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Քաջարանում, Գորիսում եւ, իհարկե, Երեւանում: Նույնիսկ Լոռու մարզի առաջնություն է անցկացվում, որն իր մակարդակով չի զիջում ՀՀ առաջնություններին: Արցախում եւս հանդբոլը սիրված մարզաձեւ է եւ արդեն 7 տարի է, ինչ արցախյան թիմերը մասնակցում են ՀՀ առաջնություններին:

Հիմնախնդիրներից մեկը հանրապետությունում հանդբոլի համար նախատեսված միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադահլիճների բացակայությունն է: Այդ պատճառով Հայաստանի ֆեդերացիան հնարավորություն չունի միջազգային խոշոր մրցաշարերը Երեւանում կազմակերպելու հայտ ներկայացնելու: Նման մեկ մարզադահլիճի կառուցման համար մոտ 2 մլն դոլար է անհրաժեշտ: Սարգիս Գրիգորյանը կոչ արեց խաղային մյուս մարզաձեւերի ֆեդերացիաների ղեկավարներին պետբյուջեից հատկացվելիք գումարի կեսն ուղղել միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադահլիճի շինարարությանը:

Մեկ այլ հիմնախնդիր է որակյալ մարզիչների սակավաթվությունը: Ճիշտ է, մարզաձեւի ֆեդերացիան եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում մեր մարզիչների համար, սակայն դժվարություններ են ծագում օտար լեզվի չիմացության պատճառով: Հայաստանի ֆեդերացիան իր միջոցներով պատրաստ է օտար լեզվի դասընթացներ կազմակերպել մարզիչների համար, սակայն վերջիններս առանձնապես ցանկություն չունեն սովորելու: Այս փաստը զարմացնում եւ մտահոգում է Սարգիս Գրիգորյանին:

Եվ այսպես, 3 օր շարունակ «Դինամո» մարզադահլիճում մարզասերները հնարավորություն կունենան հետեւելու հանդբոլիստների մրցավեճին: Վաղը մեր հավաքականը կմրցի վրացիների հետ, իսկ նոյեմբերի 30-ին մրցակիցը կլինի Ուկրաինայի հավաքականը: Այդ խաղով էլ կավարտվի մրցաշարը, որին ներկա կգտնվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հենց նա էլ կկատարի պարգեւատրման արարողությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ