RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013



ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Տեղադրվել է` 2013-11-27 23:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1083, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 14

««ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱՐՁՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵԼԸ ԱՆՀԻՄՆ Է ԵՎ ՊԱՐԶՈՒՆԱԿ»

Ա. Մ.

«Արմենիա» միջազգային օդանավակայանները» պատրաստ է պարզաբանել, որ դրանք միմյանց հետ կապ չունեն

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի` նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի այն արտահայտությանը, թե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի իբր բարձր սակագները անդրադարձել են «Արմավիայի» սնանկացման վրա: «Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող «ազգային փոխադրող» ունենալու անհրաժեշտությունը` ի հակադրություն «Բաց երկնքի» քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար», նշվում է հաղորդագրության մեջ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հիշեցրել է, որ Հանրային խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց «Մաքքինզի» խորհրդատվական ընկերությանը` ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերությունն ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում` ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան, կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց «Բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: «Մաքքինզին» եզրակացրեց, որ դրանով Հայաստանի տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:

«Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա «Մաքքինզի» ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն եւ համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով, ուղղակի անհիմն է եւ պարզունակ», ընդգծվում է հայտարարության մեջ: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնելՙ Վազգեն Սաֆարյանին պարզաբանելու, որ «Արմավիա» ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ: Այնուհետեւ հաղորդագրության մեջ թվարկվում են այն քայլերը, որոնք ձեռնարկում է «Արմենիա» միջազգային օդանավակայանները» թռիչքներն ավելացնելու ուղղությամբ:

«Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ` բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում է, մի մասն արդեն հայտարարվել է հաջորդ ամառվա համար, եւ դեռ շատերի մասին կհայտարարվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նաեւ սերտ կապի մեջ է «Էյր Արմենիա» տեղական ավիաընկերության հետ եւ փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար:

Դեռեւս մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում նոր քաղաքականություն է որդեգրել, ուստի կխնդրեինք պրն Սաֆարյանինՙ չխոչընդոտել` հնարավորություն տալով շուկայում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին (կառավարություն, օդանավակայան, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, տուրիզմի վարչություն, Ազգային մրցունակության հիմնադրամ) գոնե մի որոշ ժամանակ աշխատել «Բաց երկնքի» քաղաքականության զարգացման ուղղությամբ», ասված է հաղորդագրության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ