RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013



Տեղադրվել է` 2013-11-27 23:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1112, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը մասնակիցներից ամենացածր միջին վարկանիշ (2493) ունեցող Եգիպտոսի ընտրանին էր: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանին այս տուրում հանգիստ էր տրամադրվել: Առաջին խաղատախտակը ներկայացնում էր Սերգեյ Մովսիսյանը, իսկ 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, որն էլ առաջին միավորը պարգեւեց մեր թիմին` արդեն 32-րդ քայլին հաղթելով Իբրահիմ Հասան Լաբիբին: 2-րդ միավորը Հայաստանի օգտին գրանցեց Վլադիմիր Հակոբյանը` 57-րդ քայլին մատի սպառնալիքի տակ ստիպելով հանձնվել Սամի Շոկերին: Քիչ անց Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Բասեմ Ամինի հետ` ապահովելով մեր թիմի հաղթանակը: Իսկ վերջնական հաշիվն (3-1) արձանագրեց Սերգեյ Մովսիսյանը` 93-րդ քայլին հաշտություն կնքելով Մոհամեդ Էզատի հետ:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի ընտրանու հետ, որը շատերի համար անսպասելիորեն 3:1 հաշվով հաղթեց ռուսներին: Առաջին խաղատախտակի վրա Նակամուրան հաղթեց Կրամնիկին: Վարուժան Հակոբյանը մրցախաղին չմասնակցեց: Ադրբեջանի հավաքականն էլ նույնպիսի հաշվով պարտության մատնեց հոլանդացիներին, գերմանացիներն էլ առավելության հասան թուրքերի նկատմամբ: Ուկրաինացիները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Չինաստանի հավաքականին:

2 տուրից հետո 4-ական միավորով առաջատարներն են Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ադրբեջանի հավաքականները: Հայ շախմատիստները 3 միավորով 4-րդ տեղում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ