RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



ՇԻՐԱԿ

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 943, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԸ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎ ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾՈՂ

Գ. Մ.

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի նշանավոր Հոգեվանքը կամ Կարմիր վանքը, որն, ըստ տեղեկությունների, ժամանակին մենաստան է եղել, այժմ բաղկացած է միայն մեկ եկեղեցուց: 1205 թվականին կառուցված եւ արձանագրություններում Սբ Կարապետ կոչվող այդ եկեղեցում անցած շաբաթ օրը, շուրջ վեց տասնամյակ ընդմիջումից հետո, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի ձեռամբ վերաօծվեց սուրբ սեղանը եւ պատարագ մատուցվեց: Մինչեւ այժմ պարզապես ուխտատեղի ու աղոթատեղի եղած հոգեւոր այս օջախը, գյումրեցի երիտասարդ Ռաֆայել Գրիգորյանի մեկենասությամբ նորոգվելով եւ վերաօծվելով, դարձավ Անիի ենթաշրջանի այս գյուղի երկրորդ գործող եկեղեցին: Մյուսը բնակավայրի հիմնադիր արեւմտահայ գաղթական ընտանիքների կողմից 1883 թվականին կառուցված, Թադեւոս առաքյալի անունը կրող եկեղեցին է:

Սառնաղբյուրցիների եւ համայնքի ղեկավարի վկայությամբՙ Հոգեվանքը դեռ խորհրդային տարիներից ուխտագնացության վայր է ոչ միայն այս գյուղի ու շիրակցի այլ հավատացյալների համար: Հատկապես ամռան ամիսներին այստեղ զգալի թվով ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից, Արցախից ու անգամ արտերկրից: Այդ ամենը խթանելու համար նախատեսվում է կից տարածքում կատարել բարեկարգման աշխատանքներ, լուսավորել բակ տանող ճանապարհը, կանաչապատել բակը:

Ընդհանրապես, Սառնաղբյուրը հարուստ է պատմական հուշարձան-սրբատեղիներով, որոնցից ամենահայտնիներից մեկը Գրիգոր Լուսավորչի ճգնատեղի քարայրն է, տեղացիների լեզվովՙ Զաղեն: Այստեղ, ըստ ավանդապատման, Լուսավորիչը որոշ ժամանակ ճգնել է Խորվիրապից դուրս գալուց հետո: Քարայրից բխող սառնորակ աղբյուրն իր բուժիչ համբավով շատերին է բերում այստեղ, իսկ քարայրի տակից հոսող ջուրը կենարար հեղուկով ապահովում է ամբողջ գյուղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ