RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 898, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր ցուցակը: Թեեւ Հայաստանի հավաքականը նոյեմբերին խաղ չի անցկացրել, սակայն 4 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 34-րդ տեղը: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի համար նոր ռեկորդ է: Հիշեցնենք, որ նախորդ ամսվա ցուցակում Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ զբաղեցրել էր ամենաբարձրՙ 38-րդ հորիզոնականը: Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում հաշվի են առնվում վերջին 4 տարիներին հավաքականների անցկացրած խաղերի արդյունքները:

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում ՀՀ հավաքականը գտնվում է Շոտլանդիայի եւ Վենեսուելայի ընտրանիների հարեւանությամբ: Լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել Պորտուգալիայի հավաքականը, որը 14-րդ հորիզոնականից բարձրացել է 5-րդ տեղը: Իսկ առաջատար քառյակը պահպանել է դիրքերըՙ Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա: 6-րդ տեղը պահպանել է Ուրուգվայը: Իտալացիները մեկ հորիզոնականով բարձրացել ու զբաղեցնում են 7-րդ տեղըՙ շրջանցելով շվեյցարացիներին: Հոլանդացիներն էլ նահանջել են 9-րդ հորիզոնական: Բրազիլիան մեկ հորիզոնականով բարձրանալով, եզրափակում է լավագույն տասնյակը:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունի Ուկրաինան, որը 18-րդ տեղում է: 22-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանը: Հայաստանը 3-րդ արդյունքն ունի ԱՊՀ երկրների տարածքում: Մյուս երկրների ցուցանիշներն այսպիսին են. 68. Ուզբեկստան, 82. Բելառուս, 95. Ադրբեջան, 96. Էստոնիա, 97. Մոլդովա, 101. Վրաստան, 102. Լիտվա, 116. Տաջիկստան, 119. Լատվիա, 132. Ղազախստան, 137. Թուրքմենստան, 146. Ղրղզստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ