RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020



Տեղադրվել է` 2020-09-29 20:02:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1306, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂ ՇՐՋԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Հ.Ծ.

Հոկտեմբերի 2-3-ը Zoom-webinar-ի առցանց ձեւաչափով Ֆրեզնոյում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով նվիրված Թուրքիայի հանրապետության վաղ շրջանի պատմագրությանը, կազմակերպությամբ Կալիֆոռնիա պետհամալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտչյանի եւ Երուսաղեմի եբրայական համալսարանի դասախոս դոկտ. Ումիտ Քուրդի կողմից:

Քեմալ Աթաթուրքի առաջնորդությամբ 1923 թվի հոկտեմբերի 29-ին պաշտոնապես հռչակված Թուրքիայի հանրապետությունը գոյություն առավ հեղափոխական իրարհաջորդ տրավմատիկ զարգացումների ընթացքում: Տասնմեկ տարվա պատերազմ, զանգվածային միգրացիոն տեղաշարժեր եւ սպանություններ վերջ դրեցին 600-ամյա կայսրությանը: Տեղաբնակ հայերը հետեւեցին այդ զարգացումներին եւ ականատես եղան թուրքական ազգայնամոլության աճող տեմպերին եւ վայրագություններին:

Պրոֆ. Տեր-Մկրտչյանի բացման խոսքից հետո առաջին օրը զեկուցումով հանդես է գալու Բերքլիի Կալիֆոռնիա համալսարանից դոկտ. Քրիստին Ֆիլյուն : Նիստի քննարկումներին մասնակցելու են Քրիստոֆեր Շաքլյանը (Նյու Յորքի Կլարա եւ Գրիգոր Զոհրապ կենտրոնից) եւ Էրդեմ Իլտերը (UCLA-ից): Հաջորդ օրվա նիստին մասնկացելու են Թալին Սուսիյանը (Մյունխենից), Ումիտ Քուրդը եւ Արի Շեքերյանը (Էն-Արբորի Միչիգան համալսարանից):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ