Թե ինչու թուրք-ադրբեջանական տանդեմը հենց այս պահն ընտրեց Հայաստանի դեմ լայնատարած նոր պատերազմ հրահրելու համար, հստակորեն բացատրված է մեր 4-րդ էջում, սփյուռքահայ մեր լավագույն հրապարակագրիՙ Երվանդ Ազատյանի կողմից: Գրեթե ոչինչ չունենք ավելացնելու պատերազմի շղթայազերծման ժամանակավորման, միջազգային արտահայտությամբՙ թայմինգի ընտրության դրդապատճառների վրա, բացառությամբ թերեւս այն հանգամանքի, որ սեպտեմբերի կեսերին արդեն ներքաղաքական ...
Հոկտեմբերի 1-ին շվեյցարական առցանց «Թագես անցայգերը» հենց այս վերնագիրն էր դրել ՙ տեղական ժամանակով ժամը 15.38 լրահոսում հաղորդելով, թե նույն օրն Անկարայում, երկրի օրենսդիր մարմնում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, թե անընդունելի է համարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայիՙ ԼՂ խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված որոնումները: «Նրանք այս խնդիրը 30 տարի ...
Մի քանի օրվա մեջ մեր կյանքը ոտնիգլուխ շուռ եկավՙ միանգամից սկսվեց ամեն օր սպասվող, ու, այնուամենայնիվ ,անսպասելի պատերազմը:Ադրբեջանը, թիկունքում ունենալով տարածաշրջանային խառնակիչ էրդողանյան Թուրքիան, խախտեց Արցախի ու անգամ Հայաստանի սահմանների անդորրը: Հայերն ամբողջ աշխարհում րոպե առ րոպե սպասում են ռազմաճակատային (այոՙ հենց ռազմաճակատային) ամփոփագրերին: Միայն երեկ մերոնք խփել են թշնամու ...
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, անխնա թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Սակայն, պաշտպանական բանակի արժանի հակահարվածով ի չիք դարձան կայծակնային հաղթանակի նրա հույսերը: Դա հիասթափեցրել էր նաեւ Թուրքիային, որն այդ գործողություններին կանխավ նախապատրաստել էր կրտսեր եղբորը, տրամադրելով վերջինին ռազմական օգնություն, ներառյալ ադրբեջանցի յուրաքանչյուր սպային հրահանգիչ, իսկ ադրբեջանական բանակին ...
Դասալքութիւնը բանակէն դաւաճանութիւն է եւ ենթական պատիժի կ՛ենթարկուի, իսկ եթէ այդ դասալքութիւնը պատահի երբ երկիրը պատերազմի մէջ է, այն ատեն պատիժը կ՛ըլլայ շատ աւելի ծանր, նայած հանգամանքներունՙ դասալքողի զինուորական աստիճանը, անոր վստահուած պաշտօնը, պատերազմական կացութիւն եւ այլն:
Մինչ շարունակվում էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, իսկ նախագահ Էրդողանը շարունակ հավաստիացնում էր ադրբեջանցիներին Թուրքիայի անվերապահ աջակցության մասին, սեպտեմբերի 28-ին թուրք ազգայնանամոլները, ադրբեջանական դրոշներով Քումքափի թաղամասում Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանին հարող փողոցում հակահայկական ցույց են կազմակերպում, դատապարտելով Հայաստանի այսպես կոչված ագրեսիան ընդդեմ եղբայրական Ադրբեջանի:
Հինգ տարին դեռ չլրացած իմ տղա թոռնիկը երեկ դրսում խաղը մի պահ թողնելով, հեւիհեւ եկել, տատին հարցրել էր. «Տատի՜կ, մենք անվադող ունե՞նք. էնտեղ մեծ տղաներ են եկել, հավաքում են, որ դիրքերըՙ մեր զինվորներին ուղարկեն»: Հետո արդեն տանը, տեսնելով, որ «չունենք», իր խաղալիք ավտոմեքենաների անիվների բոլոր ռետինե «դողերը» հանել, շարել էր...
Սեպտեմբերի 27-ինՙ կիրակի առավոտյան, նախաճաշին թերթ կարդալու ավանդույթը պահպանող Գերմանիայում դեռ հասու չէին, տպագիր լրահոսի վերնագիր չէր հասցրել դառնալ Ղարաբաղի վրա հարձակումը, երեւի չիմանային էլ, եթե մարտական գործողությունները թեժ բնույթ չկրեին, եթե պատերազմ չդառնար: Առցանց, թվային մեր աշխարհը, գերմանալեզու, գերմանագիր լրահոսը սակայն վայրկենական արձագանքում էր Ղարաբաղի սահմանի երկայնքով տեղի ունեցող ...
Ադրբեջանական կողմի ռմբակոծությունից վիրավորվել են նաեւ հայ եւ ֆրանսիացի լրագրողներ: Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները, որոնցից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեինըՙ միջին ծանրության:
Նույնիսկ անփորձ դիտորդների համար շատ պարզ էր, թե ինչ էին նախագահներ Էրդողանն ու Ալիեւը ծրագրում Կովկասումՙ հուլիս եւ օգոստոս ամիսներին անցկացնելով լայնածավալ ռազմական վարժություններ բուն Ադրբեջանում եւ Նախիջեւանում, այդ վայրեր տեղափոխելով ամենաարդիական ռազմական ծանր հրետանի: Գործողություններն անշուշտ շատ ավելի լավ էին փաստագրել տարածաշրջանում աշխատող ռազմական դիտորդներն ու ծրագրավորողները:
Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի ունեցավ Ռուսաստանի հայ հասարակական կազմակերպությունների, գիտական եւ ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչների ժողովՙ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ կապված իրադարձությունները:
Պենտագոնի ներկայացուցիչն ասել է Sky News Arabia-ին, որ ճիշտ են այն տեղեկությունները, թե Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջանՙ տասնյակ չվերթներով:
Մանրակրկիտ կերպով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության առնչությամբ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Շեշտվել է այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածության անթույլատրելիությունը հակամարտությունում: Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջվածությունըՙ Բաքվին ու Երեւանին քաղաքական ու դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով:
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի վարչակազմի մեջ մտնող Վիտյազեվո ավանը սեւծովյան ավազանի անկրկնելի ու գողտրիկ առողջարանային եւ հանգստի անկյուններից է, որի լողափերը ամառային ամիսներին իրենց գիրկն են կանչում ծովի, արեւի եւ ավազի բոլոր սիրահարներին, իսկ Վիտյազեվո գետաբերանի բուժական ցեխն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Վիտյազեվոյի բնակչությունը մոտ 8 հազար ...
Անցնող օրերին Բելգիայի ֆրանսիական առաջին «La Une» հեռուստաալիքը լրատվական թողարկման միջազգային լուրերի բաժնում լայնորեն անդրադարձավ Հայաստան -Ադրբեջան պատերազմին: Լրագրողը համոզմունքով նշեց, որ այս պատերազմում Ռուսաստանը սատարում է Հայաստանին, իսկ Թուրքիանՙ Ադրբեջանին: Այնուհետեւ էկրանին ցուցադրվում էին հատկապես այն տեսարանները, թե ինչպես է հայկական կողմը հերթով ոչնչացնում ադրբեջանական տանկերը: Լրագրողն իր խոսքում ...
ՄՀՕՋ-ի Վետերանների խորհրդի անդամ Մարինե Այրումյանի զույգ հեռախոսներն առավոտից չեն լռում: Նա անգիր արածՙ արդեն երեւի հազարերորդ անգամ պատասխանում է. «Այրումյանը լսում է: Բարեւ ձեզ, կարող եք ներկայանալ Մոսկովյան 5 հասցե, անձնագրով, եթե 18-55 տարեկան եք: Աշխատում ենք ժամը 11:00-ից մինչեւ երեկոյան ժամը 7-ը»:
Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը: Հատուկ ընդգծելով, որ մինչ այդ մեր իրականության մեջ, առնվազն պետական մակարդակում, 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն մշակված չի եղել, որն էլ նրա կարծիքով գուցե պայմանավորել է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները: Հետեւաբար վերափոխման 30 տարվա ...
Սեպտեմբերի 27-ին «webinar» ձեւաչափով առցանց ներկայացվելու է Պետրոս Քելչիքի «Հայ-ամերիկյան էսքիզներ: Վաղ 20-րդ դարի հայկական պատմություններ» խորագրով գիրքը Քրիստոֆեր Ադամյանի , Լու էն Մաթոսյանի եւ պրոֆ. Բարլոու Տեր Մկրտչյանի խմբագրությամբ:
Հատուկ ծառայությունների մասին գրելու համար պետք է ճանաչել այդ գերատեսչությունը: Ճանաչելու համար պետք է մոտ կանգնած լինել այդ ծառայությանը, իսկ որպեսզի այդ ամենը համոզիչ լինի, ավելի լավ է լինել նրանց շարքերում...
Օգոստոսի 10-ին պարետատան նիստի ժամանակ որոշում կայացվեց սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, գեղարվեստի, սպորտի դպրոցներումՙ առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը :
Պարզ ու ընդունելի մոտեցում կա, որ երկրների հանդեպ վերաբերմունքը հիմնականում պայմանավորվում է նրանց տնտեսական կայացվածությամբ, դրանում էլՙ սեփական շահերով: Աշխարհն է այդպիսին, որտեղ նվազագույն դեր ունեն մարդկանց մաշկի գույնն ու կրոնական պատկանելությունը, ազգությունն ու լեզուն, այլ հիմնարար արժեքները: Այս առումով դիտարկելով մեր նորանկախ երկրի 30-ամյա շրջանը, որտեղ տնտեսություն ստեղծելու, այն ...
Արդեն երկրորդ օրն է Երեւանի Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դիմաց արյան դոնորների հերթը չի պակասում: Մինչեւ ասեղը երակին հասնելը մարդիկ, կանգնած, մեքենաներին հենված, պատերի տակՙ գետնին նստած, սպասում են իրենց հերթին: Դրսում սպասում են չորսից-հինգ ժամ, իսկ ներսումՙ ուրիշ հերթ է:
Հիշում եմ. դպրացական տարիներին 1941-1945 թթ. Հայրենական պատերազմի մասին դասընթացի վերջին բաժնում առանձին թվարկվում էին խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի աղբյուրները: Տնտեսական, ռազմական, ԽՍՀՄ-ի կազմում ապրող ժողովուրդների համերաշխության ու միակամության, խելացի քաղաքացիական ու ռազմական ղեկավարներ ունենալու, դաշնակիցների օգնության եւ մի քանի այլ աղբյուրներ էին թվարկվում: Բայց քանի որ կոմունիստական գաղափարախոսությունը հիմնականում ...
Առաջին հերթին պետք է կտրականապես հրաժարվել մեր լրատվամիջոցներում «սիրիացի ահաբեկիչներ» արտահայտությունից։ Փոխարենը պետք է ասելՙ «Սիրիայից եկած ահաբեկիչներ», իսկ ավելի նախընտրելիՙ «Սիրիայից բերված ահաբեկիչներ»։ Տարբերությունն այն է, որ «սիրիացի ահաբեկիչներ» բառակապակցությունը վիրավորում է մեզ բարեկամ, որոշ չափով մեր ճակատագրակից, նույն ահաբեկիչների եւ դրանց հովանավոր Թուրքիայի ոտնձգություններից տառապող սիրիացի ժողովրդին։ Մանավանդ ...