«ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ, ՊՈՒՏԻՆԻ, ՄԱԿՐՈՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ» ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հոկտեմբերի 1-ին շվեյցարական առցանց «Թագես անցայգերը» հենց այս վերնագիրն էր դրել ՙ տեղական ժամանակով ժամը 15.38 լրահոսում հաղորդելով, թե նույն օրն Անկարայում, երկրի օրենսդիր մարմնում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, թե անընդունելի է համարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայիՙ ԼՂ խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված որոնումները: «Նրանք այս խնդիրը 30 տարի շարունակ անտեսել են, հետեւաբար անընդունելի է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան մասնակցեն զինադադար հաստատելու ջանքերին»: Երեկ Էրդողանի հայտարարությանը նախորդել էր Թրամփի, Պուտինի, Մակրոնի հրադադար հաստատելու պահանջը, իսկ ավելի ուշՙ ժամը 20.01- ին, «Արմենպրեսը» հաղորդեց, թե ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: |