Մտավախությունները կարծեք իրականություն են դառնում. տարածաշրջանային, ավելինՙ աշխարհաքաղաքական շահերը շրջանցում են մեզ եւ պարտադրվում մեր երկրին։ Հոկտեմբերի 10-ին azg.am եւ azgonline կայքերում գրել էի, որ Մոսկվան մեր հաշվին կարող է զիջումներ ապահովել Ադրբեջանի համարՙ վերջինին տարբաժանելու համար Թուրքիայից եւ իր ազդեցության ծիր վերադարձնելու Բաքվին։ Հոկտեմբերի 14-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը, RT ...
Խաղաղապահների եւ կամ դիտորդների մասին խոսակցությունը, որ սկսել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջին հարցազրույցում, երեկ շարունակել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՙ կասկած հայտնելով, թե արդյոք պատրա՞ստ են դրան Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ առանց կողմերի համաձայնության խաղաղապահների մասին խոսակցություն չի կարող ...
Մարդու ձեռքը չի գնումՙ մի բան գրի: Ողջ օրը ռազմաճակատային լրահոսի հետ ենք, ուրախանում ու տխրում ենք, ծիծաղում ու լալիս ենքՙ այդ լուրերի հանգույն: Մեր ազնվագույն տղաներն են զոհվում, նրանց հերոսական կռվի դրվագներն ենք կարդում-դիտում, աշխատում հիշել շատերի անուններն ու հերոսական արարքները, որոնցով զարմացած են անգամ ռազմաճակատից մի կերպ պրծած ...
Արդեն իրազեկել ենք, որ սեպտեմբերի 27-ից ի վեր գերմանական, գերմանալեզու մեդիան արագ արձագանքում է Ղարաբաղի վրա ադրբեջանաթուրքական հարձակման մանրամասներին, հաճախ ընդգծելով, թե գնալով թեժանում են հակամարտության դերակատարների ռազմական գործողությունները, «ինչը կհանգեցնի պատերազմի»: Այս շաբաթ գերմանական ԶԼՄ-ները կիրառեցին մեզ համար վաղուց ըմբռնելի բառեզրըՙ պատերազմ:
Մեր ամբողջ պատմութիւնը լեցուն է եղած անհաւասար պատերազմներով, ջարդ ու կոտորածներով, տուժած ենք շատ, կոտորակուած է մեր երկիրը ու կոտորակուած ենք մենք, փոքրացած է մեր երկիրը ու փոքրացած է մեր թիւը: Անհաւասար կռիւներու պատճառով յաճախ պարտուած ենք, սակայն գտած ենք ձեւը ըսելու, որ «Պարտուած ենք, բայց յաղթած ենք բարոյապէս...», այնքան ...
Պատերազմի օրերի հաշիվն արդեն կորցրել ենք: Արդեն այնքան ենք սառնասիրտ, քար դարձել, որ զոհված տղաների ծնված տարեթվերի մեջ տարբերություն դնելովՙ 25-26 տարեկաններին համարում ենք որոշ չափով կյանք ապրած, որովհետեւ նրանց համեմատում ենք 18-19 տարեկանների հետ:
Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպել էր «Ավանդադրված գիտական աշխատանքները գիտատեխնիկական գրադարանում» խորագրով շնորհանդես, որը նվիրված էր գիտնական, գրող, հրապարակախոս, մի շարք գրքերի հեղինակ Ստեփան Պապիկյանի կողմից ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ավանդադրած` «Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը» մենագրության, «Երեւանի ՋԷԿ-ի արդի վիճակը եւ ...
Ղարաբաղյան հակամարտությունը ողողել է համաշխարհային մամուլի էջերը ինչպես երբեւէ սրանից առաջ, որովհետեւ այս անգամ գերտերություններն են անմիջականորեն ներգրավվածՙ ճգնաժամը հասցնելով միջազգային մակարդակի:
Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մղվում են լայնամաշտաբ ռազմական գործողություններ տանկերի, հրետանու, հրթիռների եւ օդուժի գործադրմամբ: Զոհվում է խաղաղ բնակչությունը, աճում են կողմերի կորուստները: Պատերազմը սպառնում է տարածվել նորանոր գոտիներում եւ դառնալ, իրավամբ, տարածաշրջանային: Սա չափազանցություն չէ: Սա ռազմական վերլուծաբանների սառը դատողություններն են: Լեռնային Ղարաբաղի ...
Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը լայն լուսաբանվեց չեխական մամուլում եւ հեռուստատեսությամբ: Եթե պատերազմի առաջին օրերին ձգտում կար հավասարության նշան դնել երկու կողմերի միջեւ, ապա մի քանի օր անց թե՛ մամուլում, եւ թե՛ հեռուստատեսությամբ հիմնականում հավասարակշռված հրապարակումներ ու հաղորդումներ էին թողարկվում:
Հայաստանի եւ Արցախի համար այս օրհասական օրերին մեր հայրենակիցները օգնության տարբեր ճանապարհներ են փնտրում, եւ դրանցից մեկը Պրահայի հայ վարսահարդարների նախաձեռնությունն էր:
Ներկա տագնապալի օրերին, երբ Արցախից ու սահմանամերձ շրջաններից բազմաթիվ հայրենակիցներ իրենց կանանց ու երեխաներին անվտանգության, իսկ ոմանքՙ ռմբակոծություններից ու դրոններից խուսափելու համար հանգրվան են գտել մեր տարբեր բնակավայրերումՙ ազգականների, ընկերների, իսկ երբեմն էլՙ բոլորովին անծանոթ մարդկանց տներում, արժանանալով մեր ժողովրդի բնատուր բարեգործական զգացմունքին:
Յուրաքանչյուր իրավիճակում առավելագույն արդյունք ստանալու բազում պատումների ականատեսն ու ունկնդիրը դարձանք հերթական պատերազմի այս օրերին: Անգամ անելանելի թվացող պահերին մեր մարտիկները հրաշքներ գործեցին, ապացուցելով, որ անհնարին կոչվածը շատ հաճախ անելիքի սթափ գիտակցումն է, հաղթահարելի խոչընդոտը, գործելու ուրույն վիճակը:
Հայաստանում ջրաղացների կառուցումը միշտ էլ կարեւոր նշանակություն է ունեցել տնտեսության զարգացման համար: Ներկայումս մեզ մոտ ջրաղացների հազվադեպ կարելի է հանդիպել: Ներկայումս եւս մեկ ջրաղաց է աշխատում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում` Ներքին Գետաշեն գյուղում:
Չգիտեմ զուգադիպություն է, թե՞ նախապես ծրագրված, բայց ուղիղ 100 տարի առաջ, ճիշտ նույն սեպտեմբեր ամսին (ընդամենը 5 օրվա տարբերությամբ) թուրքերը հարձակվեցին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության վրա: Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տեւեց մոտավորապես երկու ամիս: Ուժերն ու հնարավորությունները խիստ անհավասար էին, որոնց հետեւանքով էլ հայերը ցավալի պարտություն կրեցին: Փորձենք դիտարկել այս երկու ...
Արցախյան պատերազմում ռազմական գործողությունների ծավալները նկատի ունենալով կարելի է ենթադրել, որ պատերազմող կողմերը կրել են լուրջ վնասներ: Դա առավելապես վերաբերում է նախահարձակ եւ ավելի մեծ ռեսուրսներ ներգրաված ու կորցրած կողմինՙ Ադրբեջանին: Տարբեր հաշվարկներով, ադրբեջանական կողմի վնասները միայն ռազմական գործողությունների ընթացքում առնվազն գերազանցել են մեկ միլիարդ դոլարը: Միաժամանակ, միամտություն կլինի մտածել, ...
Մինչ աշխարհի չորս ծագերում սփյուռքահայությունը միասնական շարքերով իր զորակցությունն է հայտնում Արցախին, Ստամբուլից «Նոր Մարմարա» եւ «Ժամանակ» պարբերականները տեղեկացնում են, որ Թուրքիայի հայկական համայնքի եւ այնտեղ բնակվող հայաստանցի քաղաքացիների դեմ թշնամանքն ու ատելությունը դարձյալ գլուխ են բարձրացրել: Թուրքական եւ ադրբեջանական դրոշներ ծածանող, շչակները միացրած ավտոշարասյունը ցույց է կազմակերպել Գումքափույում գտնվող ...
Հետեւյալը ներկայացնում է Կովկասի եւ հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելացի գիտնականների անձնական տեսակետները, եւ չի արտացոլում Եբրայական համալսարանի, կամ նրա հայագիտական բաժնի դիրքերը.
Հերոսին ծնում է ժամանակը, ու երբեք չի պարտվի այն հայրենիքը, որն իր զավակների համար թանկ է սեփական կյանքից : 19-ամյա հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը , որի լուսանկարը դարձավ հերոսական այս պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշ, իր իմացած հնարավոր ու անհնարին միջոցներով արել է ամեն ինչ հանուն հայրենիքի ազատության: Այսուհետ ...
Արաբական աշխարհի Աշարք ալ-Աուսաթ (Asharq Al-Awsat, Սաուդյան Արաբիա) ազդեցիկ օրաթերթը դեռ հոկտեմբերի 2-ին երկու հրապարակմամբ անդրադարձել է Արցախի դեմ սկսված ռազմական ագրեսիային եւ դրան Էրդողանի Թուրքիայի խառնվելուն: Այս վերջինով պայմանավորված կարծիք հայտնելով, թե սկսված հակամարտությունը կարող է վերաճել կովկասյան տարածաշրջանում անօգուտ պատերազմի, թերթն այն օրերի համար ուշագրավ վերապահում է անում: ...
Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.09.2020 տրված թիվ ԵԴ/177/17/02/18 կատարողական թերթի համաձայնՙ պետք է պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի` Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրած հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել: